Դրմբոնի ոսկու բազմամետաղային հանքավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դրմբոնի ոսկու բազմամետաղային հանքավայր, հանքավայր ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ Դրմբոն հրաբխային լեռնազանգվածի կենտրոնական մասում։ Հանքադաշտի տարածքը 20 կմ է։ Երկրաբանական կառուցվածքում մասնակցում են միջին յուրայի պիրոկլաստիկ առաջացումներ, ավազաքարեր, արգիլիտներ, ալևրոլիտներ, որոնք հատվում են դայքերով և պորֆիրիտային առաջացումներով։ Ոսկի-պղինձ-պիրիտային հանքայնացումը պարփակված է 3 տարանջատ հանքայնացմամբ և ոսկեբերությամբ տարբեր հանքամարմիններում։ Հանքանյութը կազմված է պիրիտ, խալկոպիրիտ, մարկազիտ միներալներից, պղնձի երկրորդային սուլֆիդներից, բնածին ոսկուց և արծաթից։ Հանքանյութի պաշարները 3, 3 միլիոն տոննա են (ոսկու միջին պարունակությունը՝ 4 գ/տ)։ Հանքավայրը շահագործում է «Բեյս Մեթըլս» ընկերությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png