Դոքսատոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դոքսատոն
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԲԾՄ66 մետր
Բնակչություն2468 մարդ (2021)
Հեռախոսային կոդ2521
Փոստային դասիչ663 00
Դոքսատոն (Հունաստան)##
Դոքսատոն (Հունաստան)

Դոքսատոն (հուն․՝ Δοξάτον[1] ή Δοξάτο), փոքր քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակարդակից 95 մետր բարձրության վրա[2], Դրամա քաղաքից 9 կմ հարավ-արևելք, Կավալայից 23 կմ հյուսիս-արևմուտք, Սալոնիկից՝ 120 կմ հյուսիս-արևմուտք և Աթենքից՝ 349 կմ հյուսիս։ Մտնում է Արևելյան Մակեդոնիա և Թրակիայի Դրամա ծայրամասային միավորի մեջ։ Ըստ 2011 թվականի վիճակագրության՝ բնակչությունը 2884 մարդ է[1]։ Մակերեսը 27,714 կմ² է[2]։

Քաղաքի արևմտյան ծայրամասով անցնում է Դրամա-Կավալա ազգային ճանապարհ 12-ը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հունաստանի օկուպացիայի գոտիների քարտեզը․ Դոքսատոնը ներառվել է բուլղարական գոտում

Քաղաքի պատմության մեջ տեղի է ունեցել երկու կոտորած։ Առաջինը տեղի է ունեցել Երկրորդ Բալկանյան պատերազմի ընթացքում (Հունաստանը և Սերբիան ընդդեմ Բուլղարիայի)։ 1913 թվականի հունիսին Դոքսատոնի հույն բնակչությունը ապստամբություն է բարձրացրել բուլղարական բանակի թիկունքում։ Հունիսի 30-ին նահանջող բուլղարական զորամասերը (հիմնականում հեծելազորային) շրջապատել են ապստամբ քաղաքը, սպանել մոտ 600 քաղաքացիական անձ, այդ թվում՝ կանանց և երեխաների (բնակչության 1500-2700 մարդ) և այրել են քաղաքը[3]։ Քարնեգիի հանձնաժողովը, որը հետաքննել է այդ գործը, վկայակոչում է նրանց կարծիքով մեղմացնող այն հանգամանքը, որ կոտորածները կատարվել են ոչ թե անմիջականորեն բուլղարների, այլ նրանց կողմից զինված բուլղարախոս մուսուլմանների (պոմակների) և թուրքերի կողմից, որոնք վրեժխնդիր են եղել հույներից մուսուլմանների նախորդ կոտորածի համար[4]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բուլղարիան կրկին պահանջներ է ներկայացրել Մակեդոնիային։ Այս անգամ Նացիստական Գերմանիայի օգնությամբ։ Բուլղարիային տրվել է Արևելյան Մակեդոնիայի և Արևմտյան Թրակիայի օկուպացիայի հնարավորություն։ Հույն հայրենասերների, մասնավորապես կոմունիստների արձագանքը բուլղարական օկուպացիային վատ պատրաստված էր։ Սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը հունական Դրամա նոման հույն կոմունիստների ղեկավարությամբ ապստամբել է բուլղարների դեմ։ Դոքսատոնը հայտնվել է իրադարձությունների էպիկենտրոնում։ Հարձակման է ենթարկվել Դոքսատոնի ոստիկանական բաժանմունքը և սպանվել 7 բուլղար ոստիկան։ Չնայած հարձակվողները թաքնվել են լեռներում, հույների դեմ բռնաճնշումները դաժան են եղել։ Հաջորդ օրը բուլղարական զորքերը հավաքել են 14 տարեկանից բարձր բոլոր տղամարդկանց և, նրանց բաժանելով տասնյակ մարդկանց, գնդակահարել են[5]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանի կառավարությունը, չնայած փոքր բնակչությանը, Դոքսատոնին տրամադրել է քաղաքի կարգավիճակ՝ ի նշան զոհերի ճանաչման և այն անվանել է «Հերոս և Նահատակ քաղաք» (Ηρωική και Μαρτυρική Πόλη)[6]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Բնակչություն, մարդ
1991 3401[7]
2001 3575[7]
2011 2884[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  2. 2,0 2,1 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 394. — ISSN 1106-5761. Архивировано из первоисточника 21 Սեպտեմբերի 2015.
  3. Cassavetti, John Hellas and the Balkan Wars. — London: T. F. Unwin, 1914. — P. 341-43. — 368 p.
  4. Report of the International Commission to Inquire into the Causes and Conduct of the Balkan Wars(անգլ.). — Washington, D.C.: Carnegie Endowment for International peace, 1914. — С. 81-83.
  5. Mazower M. After the War was Over. — Princeton University Press, 2000. — P. 292.
  6. «Δοξάτο Δράμας. Επίσημη Δημοτική Πύλη. — Δοξάτο». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին.
  7. 7,0 7,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոքսատոն» հոդվածին։