Jump to content

Դու կարո՞ղ ես լսել իմ սրտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դու կարո՞ղ ես լսել իմ սրտին
Can You Hear My Heart?
Изображение логотипа
ԺանրՌոմանտիկա
Դրամա
Երկիր Հարավային Կորեա
Լեզուկորեերեն
ՌեժիսորԿիմ Սանգ Հո
Գլխավոր
դերերում
Կիմ Ջե Ոն
Հվանգ Ջունգ Ըմ
Նամ Գունգ Մին
ՊրոդյուսերԻմ Հվան Մին
ՍցենարիստՄուն Հի Ջունգ
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ30
Էկրաններին էապրիլի 2, 2011-ից հուլիսի 10, 2011
ՀեռուստաալիքMBC
ՆախորդFlames of Desire?
ՀաջորդHooray for Love?
Պաշտոնական կայքէջ
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Դու կարո՞ղ ես լսել իմ սրտին (հանգըլ: 내 마음이 들리니?; կոր․ նոր ռոմ․: Nae Ma-eumi Deulrini?), հարավկորեական հեռուստասերիալ նկարահանված 2011 թվականին։ Գլխավոր դերերում նկարահանվել են՝ Կիմ Ջե Ունը, Հվանգ Ջունգ Իմը և Նամ Գունգ Մինը[1][2]։ Հեռուստասերիալը ցուցադրվել է MBC հեռուստաալիքով, 2011 թվականի ապրիլի 2-ից մինչև հուլիսի 10-ը, շաբաթ և կիրակի օրերին, ժամը 21:45։ Հեռուստասերիալը ունի 30 էպիզոդ[3]։

Չա Դոնգ Ջուն հսկայական կազմակերպության ժառանգ է։ Նա ուրախ և բարեսիրտ տղա է, ով մեծացել է ուրախ միջավայրում։ Նրան վիճակված է ժառանգել անհավատալի հարստություն և բարձր պաշտոն գործակալությունում։ Այդ պատճառով տղան երբեք չի մտածել գումարի մասին։ Բայց իր մանկությունից նա պահպանել է հիշողություն մի յուրահատուկ աղջկա մասին։

Նրանք հանդիպել են գավառական գյուղում։ Աղջիկը փորձում էր հանգստյան օրերին փակված դպրոցում նվագել նկարված դաշնամուրի վրա։ Իմանալով, որ Դոնգ Ջուն կարողանում է նվագել մի քանի երաժշտություն, աղջիկը համոզում է սովորեցնել նրան։ Հանձնվելով տարօրինակ ընկերուհու հմայքին և անմիջականությանը` տղան համաձայնվում է։ Մի քանի օրվա ընթացքում նրանք ընկերանում են։ Աղջիկը ապրում էր իր համր մոր հետ, այդ պատճառով նա նույնիսկ անուն չուներ։ Բոլորը նրան պարզապես անվանում էին փոքրիկ։ Նա երազում էր նվագել հրաշալի երաժշտություն, որպեսզի ցույց տա իր մայրիկին։ Դոնգ Ջուն օգնում է իրագործել այդ երազանքը, որպես շնորհակալություն աղջիկը նրան նվիրում է իր քսակը․ փոքրիկը այն գցում է, երբ փորձում էր գրավել մայրիկի ուշադրությունը, նրա համար չկար ավելի կարևոր իր քան այդ քսակը։ Եվ չնայած նրան, որ երեխաները դարձել էին իրական ընկերներ, նրանց վիճակված էր բաժանվել։

Աղջկան տալիս են Բոնգ Ու Րի անունը։ Նրա մայրը ամուսնանում է տեղի հիմարի հետ։ Հիմար, բայց անկեղծ և բարեհոգի տղամարդը դաստիարակում էր իր քրոջ որդուն։ Այդպես կառուցվեց նոր ընտանիք. համր կին, տկարամիտ ամուսին, փոքրիկ Բոնգ Ու Րի և խորթ եղբայր Բոնգ Մա Րու։ Այժմ Ու Րին պետք է ապրի որպես մարդ։ Նա ունի անուն, հայտնվեց ապագա։ Շուտով ընտանիքը կործանվում է՝ մայրը մահանում է հրդեհի ժամանակ, իսկ խորթ եղբայրը փախչում է։

Այդ ընթացքում Դոնգ Ջուի հետ դժբախտ պատահար է տեղի ունենում։ Ճոպանով բարձրանալով երկրորդ հարկ` նա տեսնում է, թե ինչպես է խորթ հայրը վիճում պապիկի՝ կազմակերպության տնօրենի հետ, և սպառնում է նրան։ Նկատելով Դոնգ Ջուին, տղամարդը դուրս է գալիս պատշգամբ, որպեսզի համոզի որդուն, ոչ ոքի չպատմել խոսակցության մասին, բայց տղան վախենում է, գլորվում է և ընկնում։ Ցավոք սրտի, նա ուժեղ հարվածում է գլուխը։ Վերքը այնքան վտանգավոր է լինում, որ բժիշկները վստահ չէին, թե երբ նա կարթնանա։ Ընկնելու արդյունքը եղավ լսողության կորուստը։

  • Կիմ Ջե Ոն - Չա Դոնգ Ջու
    • Կանգ Չան Հի - երիտասարդ Դոնգ Ջու
  • Հվանգ Ջունգ Իմ - Բոնգ Ու Րի
    • Կիմ Սե Րոն - երիտասարդ Բոնգ Ու Րի
  • Նամ Գունգ Մին - Ջանգ Ջուն Հա[4]
    • Սո Յանգ Ջուն - երիտասարդ Ջունգ Հա/ Բոնգ Մա Րու
  • Գո Ջուն Հի - Կանգ Մին Սու
  • Լի Քյու Հան - Լի Սունգ Չուլ
  • Ջոնգ Բո Սոկ - Բոնգ Յանգ Քյու
  • Լի Հե Յանգ - Թե Յոն Սուկ
  • Սոնգ Սունգ Հվան - Չոի Ջին Չուլ
  • Յոուն Յու Ջունգ - Հվանգ Սուն Գում
  • Կանգ Մուն Յանգ - Կիմ Շին Աի[5]
  • Կիմ Յո Ջին - Նա Մի Սուկ
  • Լի Սունգ Մին - Լի Մյունգ Գյուն
  • Հվանգ Յանգ Հի - Սունգ Չոլի մայրը
  • Նո Հի Ջի - Փակ Դե Րի
  • Կիմ Կվանգ Քյու - Այգու տնօրեն
  • Աղյուսակում կապույտ թվերը ցույց են տալիս ամենացածր վարկանիշը, իսկ կարմիր թվերը ամենաբարձր վարկանիշը։
Ցուցադրման օր Էպիզոդի # Դիտողների միջին քանակ
TNmS Ratings[6] AGB Nielsen[7]
Համազգային Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան Համազգային Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան
2 ապրիլի 2011 թվական 01 10.8 (10th) 13.4 (6th) 12.6 (7th) 14.7 (4th)
3 ապրիլի 2011 թվական 02 9.6 (15th) 11.7 (11th) 11.6 (8th) 13.3 (7th)
9 ապրիլի 2011 թվական 03 10.9 (7th) 13.8 (6th) 12.1 (7th) 12.4 (8th)
10 ապրիլի 2011 թվական 04 10.7 (8th) 12.8 (7th) 12.6 (7th) 14.3 (5th)
16 ապրիլի 2011 թվական 05 12.6 (5th) 15.0 (6th) 15.1 (3rd) 15.9 (5th)
17 ապրիլի 2011 թվական 06 11.4 (7th) 14.0 (6th) 15.0 (5th) 16.7 (4th)
23 ապրիլի 2011 թվական 07 11.8 (8th) 15.0 (6th) 15.5 (3rd) 16.7 (3rd)
24 ապրիլի 2011 թվական 08 12.5 (7th) 15.4 (6th) 15.7 (4th) 17.3 (4th)
30 ապրիլի 2011 թվական 09 16.9 (4th) 19.8 (2nd) 21.6 (3rd) 23.3 (2nd)
1 մայիսի 2011 թվական 10 11.5 (7th) 14.2 (6th) 16.1 (6th) 17.7 (4th)
7 մայիսի 2011 թվական 11 13.1 (4th) 16.0 (4th) 15.8 (6th) 17.6 (3rd)
8 մայիսի 2011 թվական 12 13.9 (6th) 16.8 (5th) 16.3 (4th) 18.1 (3rd)
14 մայիսի 2011 թվական 13 13.5 (5th) 16.1 (5th) 16.6 (5th) 17.3 (5th)
15 մայիսի 2011 թվական 14 12.2 (7th) 15.4 (6th) 16.3 (5th) 17.7 (3rd)
21 մայիսի 2011 թվական 15 14.5 (4th) 18.4 (2nd) 18.0 (3rd) 19.3 (3rd)
22 մայիսի 2011 թվական 16 13.9 (6th) 17.7 (4th) 16.3 (6th) 17.4 (5th)
28 մայիսի 2011 թվական 17 15.2 (5th) 18.5 (5th) 16.8 (4th) 17.6 (5th)
29 մայիսի 2011 թվական 18 14.0 (6th) 16.4 (6th) 16.7 (6th) 18.0 (5th)
4 հունիսի 2011 թվական 19 14.7 (4th) 16.5 (4th) 17.0 (4th) 18.8 (2nd)
5 հունիսի 2011 թվական 20 13.2 (5th) 15.9 (5th) 15.0 (5th) 16.0 (7th)
11 հունիսի 2011 թվական 21 12.7 (5th) 15.0 (6th) 15.2 (4th) 16.5 (4th)
12 հունիսի 2011 թվական 22 13.5 (6th) 16.8 (6th) 15.4 (5th) 17.1 (4th)
18 հունիսի 2011 թվական 23 13.2 (5th) 17.3 (5th) 15.8 (4th) 17.0 (4th)
19 հունիսի 2011 թվական 24 13.1 (7th) 15.8 (6th) 15.1 (5th) 16.3 (4th)
25 հունիսի 2011 թվական 25 12.3 (9th) 14.8 (6th) 15.0 (4th) 16.9 (4th)
26 հունիսի 2011 թվական 26 9.8 (15th) 12.3 (13th) 14.0 (7th) 16.0 (6th)
2 հուլիսի 2011 թվական 27 12.3 (7th) 14.5 (6th) 14.0 (4th) 15.2 (5th)
3 հուլիսի 2011 թվական 28 10.7 (15th) 13.4 (10th) 13.3 (7th) 15.3 (7th)
9 հուլիսի 2011 թվական 29 12.6 (8th) 14.7 (7th) 15.5 (4th) 17.1 (3rd)
10 հուլիսի 2011 թվական 30 12.8 (9th) 15.7 (6th) 15.6 (4th) 16.7 (5th)
Միջինը 12.7% 15.5% 15.4% 16.8%

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Մրցանակաբաշխություն Կատեգորիա Ստացող Արդյունք
2011 թվական
4th Korea Drama Awards
Լավագույն դերասան Կիմ Ջե Ոն Առաջադրված
Լավագույն ռեժիսոր Կիմ Սանգ Հո Առաջադրված
MBC Drama Awards[8]
Տարվա դորամա Դու կարո՞ղ ես լսել իմ սրտին Առաջադրված
Գերազանցության մրցանակ, Մինի սերիալների դերասան Կիմ Ջե Ոն Հաղթանակ
Նամ Գունգ Մին Առաջադրված
Գերազանցության մրցանակ, Մինի սերիալների դերասանուհի Հվանգ Ջունգ Իմ Հաղթանակ
Գերազանցության մրցանակ, Մինի սերիալների դերասան Ջեոնգ Բո Սեոկ Հաղթանակ
Հայտնիության մրցանակ, Դերասան Կիմ Ջե Ոն Հաղթանակ
Հայտնիության մրցանակ, Դերասանուհի Հվանգ Ջունգ Իմ Առաջադրված
Լավագույն զույգ մրցանակ Կիմ Ջե Ոն և Հվանգ Ջունգ Իմ Առաջադրված

Արտասահմանյան ցուցադրում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկիր Հեռուստաալիք Պրեմիերա Անվանում
{{{2}}} Վիետնամ VTV3 29 նոյեմբերի 2013 Lắng nghe trái tim
 Թաիլանդ Thairath TV 5 մարտի 2015 ได้ยินเสียงหัวใจฉันไหม (Dai Yin Siang Huajai Chan Mai, բառացիորեն՝Can You Hear My Heart?[9])

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Hwang Jung Eum names her acting mentor». Newsen via Korea.com. 2011 թ․ մարտի 22. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.(չաշխատող հղում)
  2. Hong, Lucia (2011 թ․ մարտի 30). «New Kim Jae-won TV series to air April 2». 10Asia. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
  3. «MBC TV miniseries Twinkle Twinkle and Can You Hear My Heart draw the most viewers among weekend TV dramas». MBC Global Media. 2011 թ․ մայիսի 11. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
  4. Sunwoo, Carla (2012 թ․ նոյեմբերի 1). «Namgoong Min to hold first Japanese fan meet». Korea JoongAng Daily. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
  5. Kang, Moon-young (2011 թ․ մարտի 10). «Kang Moon-young Set to Return to TV After 5-Year Break». The Chosun Ilbo. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
  6. «TNmS Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu». TNmS Ratings (Korean). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «AGB Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu». AGB Nielsen Media Research (Korean). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Hong, Lucia (2012 թ․ հունվարի 2). «The Greatest Love snags 7 honors at 2011 MBC Drama Awards». 10Asia. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
  9. «เรื่องย่อ ได้ยินเสียงหัวใจฉันไหม (Can You Hear My Heart?)». luvasianseries.blogspot.com. 2015 թ․ օգոստոսի 25. թաի.՝ ภาษาไทย

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]