Դունկան (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դունկան
Բնութագիր
Երկարություն206
Ավազանի մակերես2443 կմ²
Ջրի ծախս162[1]
Ջրահոսք
ԳետաբերանԿուտենեյ
Գետաբերանի տեղակայումԿուտենեյ → ԿոլումբիաԽաղաղ օվկիանոս
Կոորդինատներ
Տեղակայում
ԵրկիրԿանադա Կանադա
ԵրկրամասԲրիտանական Կոլումբիա
ՋրահավաքColumbia Basin?

Դունկան (անգլ.՝ Duncan River), գետ, որը գտնվում է կանադական նահանգի հարավ-արևելքում՝ Բրիտանական Կոլումբիայում։ Կուտենեյի ամենամեծ վտակներից է, որը իր հերթին նաև հանդիսանում է Կոլումբիայի վտակը։ Գետի երկարությունը կազմում է 206 կմ[2], իսկ ավազանի տարածքը՝ 2443 կմ²։

Դունկան գետը սկիզբ է առնում Դոուսոն լեռան մոտակայքից, և հարավային ուղղությամբ հոսում է Սելկերկ և Պյորսելլ լեռնաշղթաների միջով։ Գետը հոսում է Դունկան լճով, միակ լիճը, որի մակարդակը բարձրացած է եղել Դունկանի ամբարտակի շինության հաշվին։ Ամբարտակից ներքև գետը ընդունում է իր գլխավոր վտակը՝ Լարդո գետը։ Թափվում է Կուտենեյ լճի հյուսիսային մասում։ Դունկան Գետը անվանվել է Ջոն Դունկանի պատվին, որը 1866 թվականին Կուտենեյ Լենդի շրջանի գաղութային օրենսդրական խորհրդի թեկնածուներից էր։ Որոշ նախկին քարտեզների վրա Դուկնան լիճը գրված էր որպես «Վերին Կուտենեյ» կամ «Խաուզեր», սակայն 1912 թվականից սկսած «Դունկան» անվանումը սկսեց գերիշխել[3]։

Մինչև լճի ամբարտակի շինությունը Դունկանի վրա զարգացած էր նավագնացությունը, որը հիմնականում օգտագործվում էր հովտի՝ հանքարդյունաբերության և անտառարդյունաբերության կարիքների համար։ Դունկանի ամբարտակը կառուցվել է 1967 թվականին Կոլումբիա գետի պայմանագրի շրջանակներում։ Մինչև ամբարտակի շինությունը, լիճը ուներ 25 կմ տարածականություն։ Հիմա ջրամբարի երկարությունը 45 կմ է։ Էլետրոէներգիայի արտադրում Դունկանի ամբարտակում չի կատարվում, քանի որ այն կառուցվել է, որպեսզի կարգավորի ջրի մակարդակը և պաշտպանի հեղեղումներից[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Archived Hydrometric Data Search». Water Survey of Canada. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 19-ին. Search for Station 08NH118 Duncan River below Lardeau River
  2. «The Rivers - Stories». Balance of Power. 2007. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 3-ին.
  3. Duncan Lake. BC Geographical Names
  4. Duncan Dam Արխիվացված 2008-09-17 Wayback Machine, Touchstones Nelson, Museum of Art and History