Դունգաներեն
Jump to navigation
Jump to search
Տեսակ | լեզու, կենդանի լեզու և definitely endangered language? |
---|---|
Ենթադաս | Central Plains Mandarin? |
Երկրներ | ![]() ![]() |
Խոսողների քանակ | 41 400 մարդ (2001) |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | ոչ նպաստավոր[1] |
Գրերի համակարգ | կյուրեղագիր |
IETF | dng |
ISO 639-3 | dng |
Dungan language Վիքիպահեստում |
Դունգաներեն, դունգանների լեզուն։ Պատկանում է չին-տիբեթական լեզվաընտանիքին։ Խոսվում է ՉԺՀ-ում (մոտ 3,5 միլիոն մարդ) և Միջին Ասիայում, գերազանցապես Կիրգիզական ԽՍՀ-ում և Ղազախական ԽՍՀ-ում (մոտ 39 հազար մարդ, 1970)։ Կառուցվածքով անջատական տիպի լեզու է։ Ունի հարուստ հնչյունական կազմ (8 ձայնավոր, 34 բաղաձայն)։ Հիմնական տարբերակներն են գանսուանական և շենսիական բարբառները։ Միջին-ասիական դունգանների համար 1920-ական թվականների վերջերին ստեղծվել է լատինագիր, իսկ 1953 թվականից՝ ռուսագիր այբուբեն։ Արտասահմանյան դունգանները գործածում են արաբագիր այբուբեն։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 460)։ ![]() |
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |