Դուեյն Մարթին
Դուեյն Մարթին | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 11, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Wright State University? և Նյու Յորքի համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | բասկետբոլիստ, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և սցենարիստ |
Ամուսին(ներ) | Թիշա Քեմփբել |
Դուեյն Մարթին (անգլ.՝ Duane Martin, օգոստոսի 11, 1965, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարթինը ծնվել է Բրուքլինում, Նյու Յորքում և համարվում է Նյու Յորքի համալսարանի շրջանավարտ։ Համալսարանում նա խաղացել է բասկետբոլի թիմում։ Նա ամուսնացած է «Մարթին» և «Իմ կինը և երեխաները» սերիալի աստղ՝ Թիշա Կեմպբելլ-Մարթինի հետ։ Զույգը ամուսնացել է 1996 թվականին օգոստոսի 17-ին։ Նրանք ունեն 2 տղա՝ Քսեն Մարթինը, ով ծնվել է 2001 թվականի օգոստոսի 8-ին և Իեզեկիելը, ով ծնվել է 2009 թվականի սեպտեմբերի 8-ին։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարթինը ոչ երկար ժամանակ խաղացել է Նյու Յորքի ազգային միության բասկետբոլի խմբում։ Նա նաև համարվում է Impact Sports ընկերության տերը, որը ներկայացնում է պրոֆեսիոնալ ատլետների[1]։ Առաջին անգամ Մարթինը հեռուստաէկրանին հայտնվել է «Ամբողջ գիշերը» սերիալի ոչ մեծ դերում NBC հեռուստաալիքով, որում նկարահանվում էին՝ Պաթթի Լաբելը, Վիվիկա Ֆոկսը և Մորրիս Չեստնատը։ Նա նաև հայտնվել է Boyz II Men խմբի «I'll Make Love to You» տեսահոլովակում։
Fox հեռուստաալիքի փոքր սիթքոմում «Ստանալ անձնական»-ը Մարթինը, Վիվիկա Ֆոկսի և Ջոն Կրաիրերի օգնությամբ, վերադարձել է հեռուստաէկրան։ Նա խաղացել է լրագրող Ռոբերտ Ձեյմսի դերը «Ամեն ինչ ԱՄՆ-ից» CW հեռուստաալիքով։ Սերիալում խաղացել են նաև Լիզա Ռեյը, Թոնի Ռոկը և Կամանի Գրաֆֆինը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սպիտակ մարդիկ չեն կարողանում ցատկել (1992)
- Ծայրով (1994)
- Թանաքաման (1994)
- Քաշել շրջադիտակը(1996)
- Fakin' Da Funk (1997)
- Ճիչ 2 (1997)
- Ձգտել (1998)
- Ֆակուլտետ (1998)
- Խռովություն (1999)
- Ամեն կիրակի (1999)
- Ազատեք մեզ Եվայից (2003)
- Ճնշում և տաքացում (2003)
- Արքայազն Չարլզ (2003)
- Ինչ է տղան սիրում (2004)
- The Seat Filler (2004)
- Օրոնքի դեմ (1991)
- Թռչուն (1992)
- Ամբողջ գիշեր (1992—1993)
- Արքայազնը Բևեռլի-Հիլսից (1993—1995)
- Կյանքի սինգլը (1997)
- Եղբայրների մեջ (1997)
- Ստանալ անձամբ (1998)
- Զուգար-Հիլլ (1998)
- Ընկերներ (2000)
- Դեմ առ դեմ (2001)
- Այո, թանկագինս (2002)
- Էբբի (2003)
- Ամեն ինց ԱՄՆ-ից (2003—2007)
- Ուրվականների հետ խոսացողը (2006)
- Ռիտա Ռոկս (2009)
- Պոլ Ռաիզերը ցույց տվեց (2010)գլխավոր դեր[2]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Hotwire News». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «NBC Unveils 2010-11 Primetime Schedule Accented by Five New Comedies, Seven New Dramas and New Alternative Program». The Futon Critic. 2010 թ․ մայիսի 16. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օգոստոսի 11 ծնունդներ
- 1965 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բրուքլինում ծնվածներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի սցենարիստներ