Դուբովաց ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Դուբովաց ամրոց
Dubovac Castle in Karlovac11, Croatia.jpg
Տեսակդղյակ
Վարչական միավորԿառլովաց
ԵրկիրFlag of Croatia.svg Խորվաթիա
Կոորդինատներ: 45°29′42.000000099991″ հս․ լ. 15°31′40.800000100002″ ավ. ե. / 45.49500000002777256° հս․. լ. 15.52800000002777914° ավ. ե. / 45.49500000002777256; 15.52800000002777914

Դուբովաց ամրոցը ամրոց է Կարլովացում, Խորվաթիայում[1]:

Դուբովաց ամրոցը նայում է խորվաթական Կարլովաց քաղաքին: Քառակուսի աշտարակը հավանաբար կառուցվել է 13-րդ դարի ընթացքում: 15-րդ դարում ամրոցը վերակառուցվել է վերածննդի ոճով: Ամրոցի սեփականատերերը տարբեր մարդիկ են եղել. սլավոնացի ազնվական ընտանիք, խորվաթական կոմսեր ու դուքսեր: 1671 թվականից մինչև 1809 թվականը Դուբովացի սեփանականատերերը կարլովացյան գեներալներ էին: 1837 թվականին նոր սեփականատերը` կոմս Լավալ Նուջենթը, վերակառուցում է ամրոցը ռոմանտիզմի ոգով: Դուբովացը կրկին վերանորոգվում է 1952 թվականին: Գոյություն ունի ամրոցի այդ ժամանակվա լուսանկարը[1]: Ամրոցը մի քանի տարի օգտագործվել է որպես հյուրանոց, և սենյակների ներքին հարդարանքին պատճառված վնասն այժմ վերականգնվում է: Այստեղ կան թանգարանային ցուցանմուշներ: Ամրոցի մասին պատմող նյութերը հուշում են, որ այն կառուցվել է բլուրի վրա` ուժեղացնելու պաշտպանությունն ու մեծացնելու շրջակա տարածքների տեսանելիությունը[1]: Ամրոցի լուսանկարը վերջերս տեղադրվել է խորվաթական նամականիշի վրա[2]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.castles.info/croatia/ Castles of Croatia
  2. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-14-ին։ Վերցված է 2009-10-10  Կաղապար:Hr icon