Դուբայի կենդանաբանական այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուբայի կենդանաբանական այգի
حديقة حيوان دبي
Տեսակկենդանաբանական այգի
Երկիր ԱՄԷ
ՎարչատարածքԴուբայ
Հիմնվել է1967
Մակերես1,5 հեկտար
Դուբայի կենդանաբանական այգիը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում
Դուբայի կենդանաբանական այգի

Դուբայի կենդանաբանական այգի (արաբ․՝ حديقة حيوان دبي‎‎), կենդանաբանական այգի, որը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների խոշորագույն քաղաքում՝ Դուբայում[1]։

Այն նաև համարվում է Դուբայի Էմիրության խոշորագույն կենդանաբանական այգին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուբայի կենդանաբանական այգին հիմնադրվել է 1967 թվականին Դուբայի ռեզիդենտ Շեյխ Ռաշիդ իբն Մաքթումի (արաբ․՝ راشد بن سعيد آل مكتوم‎‎) հովանավորությամբ։

2 հեկտար հողատարածքում ստեղծված այս կենդանաբանական այգին շարունակում է մնալ Արաբական Միացյալ Էմիրությունների և Արաբական թերակղզու հնագույն կենդանաբանական այգին։

1960-ական թվականներին այն համարվում էր Դուբայ քաղաքի ուղանիշը, քանի որ գտնվում էր քաղաքի սահմանային հատվածում։

20-րդ դարում՝ 1971 թվականին Դուբայի կենդանաբանական այգին տեղափոխվում է Էմիրության կենտրոնական թաղամաս։ Կենդանաբանական այգու ստեղծման առաջին տարիներին այս այգու կենդանիների բազմազանությունը սահմանափակվում էր մի քանի կատվազգիներով, կապիկներով և որոշ սմբակավորներով։

Կային նաև ակվարիումներ, որոնք նախատեսված էին որոշ ձկների և սողունների համար։ 1986-1989 թվականներին կենդանաբանական այգին վերակառուցվել է։

Վերանորոգումներից հետո նա դարձավ արաբական կենդանաբանական այգիների պատմության մեջ միակ կենդանաբանական այգին, որտեղ պահվում էին այնպիսի հազվագյուտ կենդանատեսակներ, ինչպիսիք են շիմպանզեն և արաբական վայրի կատուն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. UAEINTERACT. «UAE Interact, United Arab Emirates information, news, photographs, maps and webcams». www.uaeinteract.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուբայի կենդանաբանական այգի» հոդվածին։