Դորտմունդի պուրակ (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դորտմունդի պուրակ
ռուս.՝ Дортмундский сквер
Տեսակպուրակ
ԵրկիրՌուսաստան
ՏեղագրությունԱշխատավորների հրապարակ, 1
Հիմնվել է1983
Մակերես2,01 հեկտար
Դորտմունդի պուրակ (Դոնի Ռոստով)ը գտնվում է Ռուսաստանում
Դորտմունդի պուրակ (Դոնի Ռոստով)
Դորտմունդի պուրակ (Դոնի Ռոստով)ը գտնվում է Երկիրում
Դորտմունդի պուրակ (Դոնի Ռոստով)

Դորտմունդի պուրակ (ռուս.՝ Дортмундский сквер), խոշոր զբոսայգի Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Խորհրդային շրջանում։

Հիմնադրվել է 1983 թվականին, տարածքը 2,01 հեկտար է։ Զբոսայգին անվանվել է ի պատիվ Դոնի Ռոստովի գերմանական քույր քաղաք Դորտմունդի։

Շրջանային նշանակության զբոսայգի է` շրջանի բնակչության շարժման ինտենսիվ հոսքով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնի Ռոստովի Դորտմունդի պուրակը հիմնադրվել է 1983 թվականին և համարվում է քաղաքի խոշոր զբոսայգիներից մեկը (տարածքը 2 հեկտար է)[1]։

Պուրակի պատմությունը սկսվել է այն բանից, որ 1983 թվականին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դորտմունդ քաղաքը, որը Դոնի Ռոստովի քույր քաղաքներից է, որպես բարեկամության նշան քաղաքին նվիրեց գարեջրագործի պղնձե քանդակ, իսկ ռոստովցիներն իրենց հերթին Դորտմունդին նվիրեցին ձիու քուռակներ պատկերող քանդակագործական կոմպոզիցիա։ Այդ փոխանակումը խորհրդանշում էր երկու քաղաքների միջև բարեկամական մտադրությունները[1]։

Գերմանական քաղաքի բնակիչների այս նվերը զարմացրեց և միաժամանակ ցնցեց քաղաքային իշխանություններին, որոնք չգիտեին որտեղ տեղադրել նվեր քանդակը։ Երկար մտորումներից հետո որոշվեց «Գարեջրագործին» տեղադրել նոր պուրակում, որը բացվեց քաղաքի Խորհրդային շրջանում, Աշխատավորների հրապարակում[1]։

Արդյունքում որոշվեց պուրակը կոչել Դորտմունդի անունով։ Ներկայումս պուրակը կոչվում է նույն անունով և մեծ ժողովրդականություն է ձեռք բերել տեղի բնակիչների շրջանում, որոնք սիրում են հանգստանալ այստեղ ամառային օրերին։ Պուրակի կանաչապատ տարածքը զարդարում է քաղաքի այս շրջանը և գրավում է ոչ միայն տեղի բնակիչներին, այլև քաղաքի հյուրերին։ Պուրակի ծառուղիներում աճում են բազմաթիվ ինքնատիպ ծառեր և թփեր, գեղեցիկ տեսք են հաղորդում գույնզգույն ծաղկանոցները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Дортмундский сквер». Վերցված է 2017 Ապրիլ 18-ին.(չաշխատող հղում)