Դորվարդ Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դորվարդ Գուրգենի Հակոբյան
Ծնվել էհունիսի 18, 1943(1943-06-18) (80 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան Ռուսաստան
ԿրթությունՀԱՊՀ (1966)
Մասնագիտությունֆիզիկոս, նկարիչ
ԿայքՊաշտոնական կայքէջ(ռուս.)]

Դորվարդ Գուրգենի Հակոբյան (ռուս.՝ Дорвард Гургенович Акопян, հունիսի 18, 1943(1943-06-18), Երևան, Հայկական ԽՍՀ), հայազգի ռուսաստանյան ֆիզիկոս, նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորվարդ Գուրգենի Հակոբյանը ծնվել է 1943 թվականի հունիսի 18-ին Երևանում։ 1966 թվականին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտը՝ ինժեներ-էլեկտրիկ մասնագիտությամբ։ 1967 թվականին աշխատանքի է անցել Ռուսաստանի Սոսնովի Բոր քաղաքի, այնուհետև՝ Ղազախստանի Շևչենկո (այժմ՝ Ակտաու) քաղաքի ատոմակայաններում։ 1974 թվականին գիտական աշխատանքի է անցել Դ.Վ. Եֆրեմովի անվան էլեկտրոֆիզիկական սարքերի գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ գիտական գործունեությամբ է զբաղվել շուրջ 40 տարի։ 1981 թվականին՝ Լենինգրադի էլեկտրոտեխնիկական ինստիտուտում, հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ Բազմաթիվ գիտական հոդվածների և հարյուրից ավել գիտական հայտնագործությունների հեղինակ է։ Ամուսնացած է, ունի երկու որդի։ Ընտանիքի հետ բնակվում է Սանկտ Պետերբուրգում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորվարդ Հակոբյանը սկսել է նկարչությամբ հետաքրքրվել դեռևս վաղ տարիքից։ 1998 թվականին նա ավարտել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիաի նկարչական երեկոյան դասընթացը և նույն թվականին էլ հանդես եկել իր առաջին ցուցահանդեսով, որը ջերմ ընդունելություն է գտել արվեստասեր հասարակության կողմից։ Դորվարդ Հակոբյանը հանդես է եկել հարյուրից ավելի ցուցահանդեսներով՝ ռուսաստանյան և արտասահմանյան մի շարք հեղինակավոր ցուցասրահներում։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «ՆԻԻԷՖԱ-ի 1989 թվականի լավագույն գյուտարար» («Лучший изобретатель НИИЭФА 1989 года»)
  • «Ատոմային էներգիայի և արտադրության վետերանի շքանշան», 2000, ՌԴ ատոմային էներգիայի նախարարություն (Знак «Ветеран атомной энергетики и промышленности» (2000, Министерство РФ по Атомной Энергии)

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ
  • Ռուսաստանի նկարիչների միության անդամ
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ

Գիտական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Акопян, Д. Г., Управление и защита сверхпроводниковых магнитных систем: монография, Ленинград: Энергоатомиздат. Ленингр. отделение, 1991.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]