Դոն Խուան դե Կալաբասաս (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոն Խուան դե Կալաբասաս
տեսակգեղանկար
նկարիչԴիեգո Վելասկես[1]
տարի1630[1]
բարձրություն175 սանտիմետր[1]
լայնություն106 սանտիմետր[1]
ստեղծման վայրԻսպանիա[2]
ժանրդիմապատկեր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՔլիվլենդի գեղարվեստի թանգարան[1] և Քաջարի տուն[3]
հավաքածուՔլիվլենդի գեղարվեստի թանգարան և Cook collection?[3]
https://clevelandart.org/art/1965.15 կայք
Ծանոթագրություններ
 Calabazas (Cleveland Museum of Art) Վիքիպահեստում

Խեղկատակ Դոն Խուան դե Կալաբասասի դիմանկար (իսպ.՝ Retrato de buffon Juan Calabazas (Calabacillas)), իսպանացի գեղանկարիչ Դիեգո Վելասկեսի նկար` «Խեղկատակներ» շարքից։

«Խեղկատակներ» շարքի միակ գործն է, որը գտնվում է Պրադո թանգարանի պատերից դուրս, սակայն նկարի պատկանելությունը Վելասկեսի վրձնին վաղուց կասկածի տալ է դրվել, որոշ մասնագետներ ընդհանրապես ժխտում են նկարի պատկանելությունը իսպանացի նկարչի վրձնին[4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես ընդունված է համարել, նկարում պատկերված է պալատական խեղկատակ Խուան դե Կարդենասը (իսպ.՝ Juan de Cardenas)` Կալաբասա (անգլ.՝ Juan de Calabazas) կամ Կալաբասիլիաս (անգլ.՝ Calabacillas) կամ Հիմարը Կորիայից (անգլ.՝ Bobo de Coria) կամ ծուռ (անգլ.՝ Bizco) մականունով։ Համանուն նկար կա Պրադոյում, որը, ինչպես կարծում են, պատկերում է նույն խեղկատակին։ Նույն նկարչի վրձնին պատկանող երրորդ նկարը, որը եղել է մարքիզ Լեգանեսի հավաքածուում, չի պահպանվել։

Մորենո Վիլյայի կարծիքով, Խուան Կալաբասասի կամ Կալաբասիլիասի ծառայությունը փաստաթղթավորվել է Մադրիդի Թագավորական Ալկասարում 1630 թվականին մինչև նրա մահը 1639 թվականի հոկտեմբերին։ Մինչև 1632 թվականը նա ծառայել է կարդինալ-ինֆանտ դոն Ֆերնադոյի մոտ, այնուհետև Ֆիլիպ II արքայի մոտ։ Մինչև թագավորի մոտ ծառայության անցնելը նա ծառայել է հերցոգ Ալբայի պալատում` Կորիայում[5]։ Համանուն խեղկատակի կերպարն առկա է Կալդերոնի «Երկու դուռ ունեցող տունը դժվար է պահպանել» պիեսում (1629)։

Խեղկատակը պատկերված է ամբողջական հասակով։ Նա իսպանական նորաձևությանը համապատասխան հագել է սև կոստյում, պատկերված է պալատական ինտերիերի ու աթոռի ֆոնին։ Ձեռքում կնոջ փոքր պատկեր է և պտտանի ձող։ Այս խաղալիքը հիմարության խորհրդանիշ է (համեմատել Դոն Քիշոտի հողմաղացների հետ)[6]։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակային պատկանելության հարց[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիեգո Վելասկես, «Դոն Խուան դե Կալաբասաս», Պրադո

Նկարում պատկերված անձի նույնականացումը հիմնվում է գրավոր աղբյուրների վրա, որոնք վկայում են Կաաբասաս խեղկատակի` Վելասկեսի վրձնին պատկանող նկարի գոյության մասին։ 1701 թվականին պալատի գրագիր Բուեն Ռետիրոյի տեքստը վկայում է, որ «նույն չափի և որակի մեկ այլ նկար ներկայացնում է Կալաբասիլիասին մի ձեռքում փոքր նկար, մյուսում` նամակ (billete), արժե 20 դուբլոն»։ Գրեթե բառացի այդ նկարագրությունը կրկնվում է նույն պալատի` 1716 թվականի № 614 գրության մեջ։ 1789 թվականին այս նույն գրությունը ստացել է նոր համարակալում` № 178: Այն պարունակում է նաև նկարի նկարագրություն, որը համընկնում է վերոհիշյալ դիմանկարներից ցանկացածին։ Այս նկարագրության համաձայն` նրա ձեռքում ոչ թե billete է, այլ reguilete: Խեղկատակի անունը սխալ է գրվել` նմանեցնելով նկարչի անվանը։ Սակայն այս նկարագրությունը, ամենայն հավանականությամբ, 1701 և 1716 թվականների գրություններից է բխում, ինչպես նաև համեմատվել է այլ նկարների հետ, ինչի արդյունքում հայտնվել է «Վելասկեսի մեկ այլ նկար` Վելասկիլիոյի դիմանկար, խեղկատակ, որին անվանել են Կալաբասիլիաս. ձեռքում ունի փոքր նկար ու պտտան, մոտավորապես 209 х 111 սմ» գրությունը[7]։ 1794 թվականի նկարագրությունը կրճատումներով կրկնում է նախորդ տեքստերը` չմոռանալով մատնանշել նկարիչ Վելասկեսի անունը։ Քանի որ ցանկում ներկայացված են պալատում պահվող նկարները, կարելի է նշել, որ այդ նկարը դեռևս գտնվել է պալատի պատերից ներս։ 1803 թվականի հուշագրում Վելասկեսի նկարը մտնում է 18 նկարների շարքում, որոնք տրվել են Մաելիեին վերականգնման համար` առանց մատնանշելու այդ աշխատանքների ավարտը։ Նկարը պալատ է վերադարձվել 1808 թվականի հուլիսի 5-ին, երբ Նապոլեոնի զորքերը տեղավորվել են պալատի պատերից ներս։ Ակնհայտ է, որ պատերազմի տարիներին այն առևանգվել է ֆրանսիացիների կողմից։ 1866 թվականին նկարը հիշատակվում է Պերսինյի հերցոգի (1808-1872) սեփական հավաքածուում և ներկայացվել է Փարիզի «Exposition retrospective» ցուցահանդեսում[7]։

Հենվելով այս նկարագրությունների վրա` Լոպես Ռեյը, առանց երկար քննելու, նկարը վերագրել է Վելասկեսի վրձնին, մանավանդ որ ռեստավրացիան, որ կարող էր արած լինել Մաելիան, նկարին իրոք առկա է։ 1789 թվականին գրությունից մնացած փոքր-ինչ անհասկանալի reguilete բառը մեկնաբավում է «պտտան», ինչը կատարյալ համընկնում է գոյություն ունեցող դիմանկարին։ Այս խաղալիքը նրա բառերով Իսպանիայում հայտնի է շատ անուններով (rehilandera, rehilete, molino de papel)[7]:

Նկարը Վելասկեսի վրձնին պատկանելու տեսակետին համաձայն են Պանտորբան, Գուդիոլը և Բարդի[6] ն։ Սակայն շատ այլ մասնագետներ կասկածի տակ են դնում այս տեսակետը։ Նրանցից առաջիններից է Պոնցը. նա նկարը համարում է «Վելասկեսի ոճով նկարված»[8]։ Տրապիեն ժխտում է Վելասկեսի` նկարի հեղինակ լինելը` մատնանշելով, որ Բուեն Ռետիրոյի` 1701 թվականի նկարագրությունը համընկնում է քլիվլենդյան նկարին, քանի որ խեղկատակն այնտեղ ձեռքին նամակ (billete) է բռնել, ոչ թե թղթից պտտան[9]։ Չնայած որ փոքր նկարի առկայութունը համընկնում է, նա այն համարում է հետագայում ավելացրած դետալ` հիմք ընդունելով հագուստը։ Բացի այդ` rehilete բառը, ըստ Թագավորական ակադեմիայի բառարանի (1970), ոչ թե թղթե պտտան է, այլ ցլամարտիկի դաշունիկ` նախատեսված օդ նետելու համար։ Վելասկիլիո անունը կարող էր Քրիտոբալ Վելասկես անունով իրական խեղկատակին պատկանել, ով ծառայել է պալատում և հայտնի է 1637 թվականի փաստաթղթերից։ Շտեյնբերգը կարծում է, որ նկարի հեղինակը կարող է լինել Ալոնսո Կանոն[10][11]։ Մոֆիտը նույնպես վիճարկում է նկարի հեղինակային պատկանելությունը Վելասկեսին` նշելով, որ նկարի կոմպոզիցիան հիմնված է Չեզարե Ռիպայի «Սրբապատկերներ» փորագրության վրա, ով պատկերել է անմտությունը. սա նրա կարծիքով հակասում է Վելասկեսի մոտեցմանը «Խեղկատակներ» շարքին[12]։ Բրաունը նույնպես չի հավատում, որ նկարի հեղինակը Վելասկեսն է. «Իմ կարծիքով նկարը պատկանում է այլ նկարչի վրձնին։ Այդ նկարիչը չի կարող լինել Ալոնսո Կանոն, ով մինչև 1638 թվականը չի եղել Մադրիդում, եթե իհարկե, դա կրկնօրինակը չէ, որ Կանոն արել է Վելասկեսից կամ այլ նկարչից»։

21-րդ դարի սկզբին Վելասկեսագետների պաշտոնական տեսակետն այն է, որ նկարի հեղինակը Վելասկեսը չէ։ Բացի այդ` նշվում է, որ քլիվլենդյան դիմանկարի մոդելը նման չէ Կալաբասիլիաս խեղկատակի դիմանկարին, որ պահվում է Պրադոյում. չնայած նրանք երկուսն էլ ծուռ են, նրանց դիմագծերը նման չեն, և քննարկվող դիմանկարի բնորդն ակնհայտորեն ավելի երիտասարդ է։ Քլիվլենդի թանգարանը պնդում է նախնական պատկանելությունը։

Ստեղծման տարեթիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ինֆանտ դոն Կառլոս Ավստրիացու դիմանկար», մոտ 1626—1628 (Պրադո)

Նկարը տարբեր թվագրումներ ունի. Մայերը այն թվագրում է 1627 թվականին, Բերուետեն` 1631 թվականին, Գուդիոլը` 1633 թվականին[13]։ Պանտորբան կարծում է, որ նկարը «Խեղկատակներ» շարքի ամենավաղ նկարն է[14][15]։

Նկարը 1620-ական թվականների կեսերին են այն վերագրում` շնորհիվ «Ինֆանտ դոն Կառլոսի դիմանկարի» և նկարչի «գորշ դիմանկարների» հետ ունեցած նմանությունների, ինչպես նաև այն բանի հիման վրա, որ Կալաբասասը ծառայության է անցել 1632 թվականին։ Կամոն Ազնարը կարծում է, որ նկարը ստեղծվել է վարպետի` Իտալիայից վերադառնալուց հետո` 1632 թվականին[16]։

Լոպես Ռեյը կարծում է, որ նկարը ստեղծվել է մոտավորապես այն նույն ժամանակ, ինչ «Բաքոսը», այսինքն` 1628-1629 թվականներին` մինչև Վելասկեսի իտալական առաջին ճամփորդությունը։ Նա կարծում է, որ չնայած խեղկատակի` պալատում գտնվելու առաջին վկայություները վերաբերում են 1630 թվականին, նա, անշուշտ, դրանից առաջ էլ եղել է այնտեղ։ Նրա կարծիքով նկարը Ալկասարից կամ թագավորական այլ նստավայրից Բուեն Ռետիրո է տեղափոխվել մոտ 1635 թվականին[7]։

Դրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խեղկատակի աջ աչքը հավանաբար նկարել է պալատական նշանավոր նկարիչ Մարիանո Սալվադոր Մաելիեն (1739-1819) 19-րդ դարի սկզբին, հնարավոր է, որպեսզի նրա տգեղ շեղաչքությունը դարձնի առավել ակնահաճո։ 1965 թվականին նկարը ռեստավրացվել է ու մաքրվել, վերականգնվել են հատկապես փոքր կորուստները` հիմնականում ֆոնին ու կերպարի աջ ձեռքին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 http://www.clevelandart.org/art/1965.15#
  2. https://clevelandart.org/art/1965.15
  3. 3,0 3,1 https://archive.org/details/gri_33125001303888/page/n372
  4. Turina, Miguel Morán. Velázquez: catálogo completo : [իսպ.] / Turina, Miguel Morán, Quevedo, Isabel Sánchez.. — Madrid : Ediciones AKAL, 1999. — 270 p. — (Cumbres del arte). — ISBN 8446013495.. Р. 88, 89
  5. Moreno Villa, J. Locos, enanos, negros y niños palaciegos : gente de placer que tuvieron los Austrias en la Corte española desde 1563 a 1700. Madrid, 1939, p. 85-87
  6. 6,0 6,1 Antonio Domínguez Ortíz, Alfonso E. Pérez Sánchez, Julían Gállego. Velázquez , exhibition catalog from The Metropolitan Museum of Art. P. 198—201
  7. 7,0 7,1 7,2 7,3 López-Rey, José. Velázquez: catalogue raisonné : [фр.]. — Köln : Benedikt Taschen, 1996. — 589 p. — (Jumbo Series). — ISBN 3822886572.
  8. Ponz, Antonio. Viage de Espaiia. 18 vols. Madrid, 1772-94.
  9. Trapier, Elizabeth du Gue. Velazquez. New York, I948, p. 115
  10. Steinberg, Leo. Review of Velazquez: A Catalogue Raisonne of His Oeuvre, with an Introductory Study, by Jose Lopez Rey.Art Bulletin 47 (I965), PP· 274-94.
  11. Moffitt, John F. «Velazquez, Fools, Calabacillas and Ripa.» Pantheon 40 (1982), pp. 304—309.
  12. Spanish portrait from El Greco to Picasso. Prado, 2004. P. 345
  13. Mayer, August L. Velazquez: A catalogue raissonne of the pictures and drawings. London, 1936, no. 445
  14. Beruete, Aureliano de. Velazquez. Paris. 1909, pp. 64, 91
  15. Pantorba, Bernardino de. La vida y la obra de Velazquez: estudio biograficoy critico. Madrid, I955· p. 106 p. 92
  16. Cam6n Aznar,Jose. Velazquez. 2 vols. Madrid, I964. p. 44 7

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Fried Ralph I., MD. Calabazas: Court Jester to Philip IV of Spain. The Journal of the American Medical Association, JAMA 1966, 196 (9), 765—766.
  • Moffitt, John F."Velazquez, Fools, Calabacillas and Ripa. // Pantheon 40 (1982), pp. 304–309.
  • López-Rey, José. Velázquez. V. I. Стр. 129, 62.
  • López-Rey, José. Velázquez’s Calabazas with portrait and a pinwheel. Gazette des Beaux-Arts, October 1967.
Տեղեկամատյաններ։
  • López-Rey, José. Velázquez. V. II. Catalogue Raisonné. Taschen. 1996. Кат. №. 39. Стр. 92-93.
  • Bardi P.M., Tout l’oeuvre peint de Velazquez. Paris, 1969. № 35
  • Curtis, Charles B. Velazquez and Murillo, London and New York, 1883. № 75
  • Guidiol, Jose. Velazquez. Barcelona, 1973. № 95
  • Lopez-Rey, Jose. Velazquez. A catalogue raisonne of his ouvre. London, 1963. № 423
  • Mayer, August. Velazquez: A catalogue raisonne of the pictures and drawings. London, 1936. № 445
  • Pantorba, Bernardino de. La vida y la obra de Velazquez: tstudio biograficoy critico. Madrid, 1955. № 32
  • Velazquez. Catalogo. Madrid, 1990. № 20
  • Antonio Domínguez Ortíz, Alfonso E. Pérez Sánchez, Julían Gállego. Velázquez , exhibition catalog from The Metropolitan Museum of Art. № 26. P. 198—201