Դոնյա Սամիր Գանեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Դոնյա Սամիր Գանեմ
արաբ․՝ دنيا سمير غانم‎‎
Donia Samir Ghanem.jpg
Ծնվել էհունվարի 1, 1985(1985-01-01) (38 տարեկան)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
ՔաղաքացիությունFlag of Egypt.svg Եգիպտոս
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ծնողներհայր՝ Samir Ghanem?, մայր՝ Dalal Abdel Aziz?
Ամուսին(ներ)Ramy Radwan?

Դոնյա Սամիր Գանեմ (մասրի՝ دنيا سمير غانم, հունվարի 1, 1985(1985-01-01), Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի դերասանուհի և երգչուհի։ Նա դերասան Յուսեֆ Սամիր Գանեմի և դերասանուհի Դալալ Աբդուլազիզի դուստրն է, և Էմիի (Ամալ) քույրը[1]։ Դոնյան սկսել է իր դերասանական կարիերան 2001 թվականից, երբ դեռ 16 տարեկան էր։ Առաջին ֆիլմը, որտեղ նա խաղացել է, կոչվել է «Արդարությունը շատ դեմքեր ունի» (արաբ․՝ للعدالة وجوه كثيرة‎‎ - Լիլ Ադալա Վոգոուհ Քաթերա)[2][3]։

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնյան մասնակցում էր երկու հեռուստաշոուներին, երբ դեռ երեխա էր։ Նա Եգիպտոսում ուշադրության արժանացավ «Արդարությունը շատ դեմքեր ունի» շոուում խաղալու ժամանակ։ Ֆիլմում իր առաջին ելույթը տեղի է ունեցել 2005 թվականին կատակերգու Մոհամեդ Հենեդիի հետ։

Դոնյայի տաղանդները նկատելի դարձավ այն ժամանակ, երբ նա դեռ երեխա էր և մասնակցում էր դպրոցական միջոցառումներին և շոուներին։ Նրա հայրը լաց էր լինում, երբ առաջին անգամ լսում էր դստեր կատարմամաբ Ֆեյրուզի երգերից մեկը, և նրա մայրը խրախուսում էր դստերը իր կարիերայի համար դեռևս վաղ տարիքից։

Եգիպտական տարբեր թոք-շոուներին մասնակցելու ժամանակ Դոնյան առանձնանում էր այլ արաբ երգիչներից իր նմանակել կարողանալու հմտությամբ։ Նրա ամենահայտնի իմիտացիան Ահլամի ձայնով Միրիամ Ֆարեսի երգը կատարելն էր։ Նրա առաջին երգի անունը «Far2 el Sen» է։ 

Նա Էլիզայի և Ձագեբ Ալամայի հետ արաբական X Factor-ի չորրորդ եթերաշրջանի ժյուրիի անդամ էր։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995-ին որպես Նադյան (امراة وامراة)
  • 2001-ին որպես Նադա (للعدلة وجوه كثيرة)
  • 2002-ին որպես Ֆարդոս (زمن عماد الدين)
  • 2004-ին որպես Լեյլա (عباس الابيض فى اليوم الاسود)
  • 2004-ին որպես Դոլլա (احلام البنات)
  • 2005-ին որպես Նավալ (يانا ياخالتى)
  • 2007-ին որպես Հահան (احزان مريم)
  • 2008-ին որպես Մոնա (كباريه)
  • 2008-ին որպես Հեբա (اتنين فى واحد)
  • 2008-ին որպես Աիաա (شارع18)
  • 2008-ին որպես Լաիալլի (كافيه تشينو)
  • 2009-ին որպես Սամիրա (الفرح)
  • 2009-ին որպես Լեյլա (طير انت)
  • 2009-ին որպես Մարիմ (عزبة ادم)
  • 2010-ին որպես Յերմեն (لا ترجع ولا استسلام)
  • 2010-ին որպես Հադի (الكبير اوى ج1)
  • 2011-ին որպես Դինա (اكس لارج)
  • 2011-ին որպես Նեսմա (365 يوم سعادة)
  • 2011-ին որպես Հադիա (الكبير اوى ج2)
  • 2013-ին որպես Հադիա (الكبير اوى ج3)
  • 2014-ին որպես Հադիա (الكبير اوي ج4)
  • 2015-ին որպես Լահֆա (Lahfa) Ռեմադան շոու
  • 2016-ին որպես Նելլի (Nelly We Sherihan) Ռեմադան շոու
  • 2017-ին որպես Էթաաբ (Fel La La Land) Ռեմադան շոու

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Donia Samir Ghanem Official Website :: Biography»։ www.doniasamirghanem.com։ Վերցված է 2016-06-18 
  2. «Donia Samir Ghanem Official Website :: Filmography»։ www.doniasamirghanem.com։ Վերցված է 2016-06-18 
  3. «lel 3adala wgooh katheera - Series - 2001 - Cast، Video، Trailer، photos، Reviews، Showtimes»։ elCinema.com։ Վերցված է 2016-06-18