Դոնդուրմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Դոնդուրմա
Dondurma (5065600007).jpg
Թուրքական խոհանոց
Ենթատեսակ Պաղպաղակ և սննդամթերք
Առաջացման երկիր Flag of Turkey.svg Թուրքիա
Maraş dondurma Վիքիպահեստում
Դոնդուրմա վաճառողը Կիոտոյում

Դոնդուրմա (թուրք.՝ Maraş dövme dondurması), թուրքական խոհանոցի քաղցրավենիք, որը նման է պաղպաղակի: Պատրաստվում է կաթից, շաքարավազից, սալեպից և պիստակից: Համարվում է, որ դոնդուրմա առաջին անգամ պատրաստել են Մարաշում, այդ իսկ պատճառով դոնդուրման հաճախ անվանում են «Մարաշի պաղպաղակ»[1]:

Դոնդուրմայի բաղադրության մեջ սալեպի և պիստակի (մաստիկա) առկայությունը որպես խտացնող հավելում, պաղպաղակին հաղորդում է կոշտ և կպչուն տեսք: Դա է պատճառը, որ դոնդուրման հաճախ ուտում են դանակի և պատառաքաղի միջոցով: Դոնդուրման հալվում է բավականին ուշ, քան սովորական պաղպաղակը: Թուրքիայում դոնդուրման վաճառվում է փողոցային սայլակներից: Դոնդուրման լցնում են սառը հատուկ տարաների մեջ, որտեղ դրանք կարող են մնալ մի քանի օր: Դոնդուրմայի զանգվածը անընդհատ խառնում են երկար փայտերով: Վաճառողները հաճախորդներին գրավելու համար հետաքրքիր հնարքներ են կատարում դոնդուրմայով: Նրանք փայտիկով հեշտությամբ կարող են հանել դոնդուրման և ստեղծեն պատրանք, թե իբր ցանկանում են գցել գետնին: Քանի որ զանգվածը շատ կպչուն է, այն չի կարող ընկնել գետնին: Դոնդուրման մատուցվում է նաև աշխարհի տարբեր երկրների թուրքական ռեստորաններում:

2010 թվականի տվյալներով, Թուրքիայում դոնդուրմայի սպառումը կազմում է 2,8 լիտր մեկ անձի հաշվարկով[2]: Դոնդուրմայի սպառման ծավալների մեծացման հետևանքով Թուրքիայում ավելացավ վայրի օրքիդեայի մշակման ծավալները, ինչպես նաև Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ընդունեց որոշում, որն արգելում էր սալեպի արտահանումը արտերկիր[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Naver Kowledgeins, “Turkey Ice-cream.” Naver. 2004, February 8th. 24 April 2008
  2. «ECONOMY - Ice cream consumption grows by a third in 2010»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-23-ին։ Վերցված է 2013-02-26 
  3. «Ice cream threatens Turkey's flowers»։ BBC News։ 5 August 2003։ Վերցված է 1 May 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]