Դոնալդ Դյուար
Դոնալդ Դյուար | |
![]() | |
Կուսակցություն՝ | Scottish Labour Party? և Լեյբորիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Գլազգոյի համալսարան, The Glasgow Academy? և University of Glasgow School of Law? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Ծննդյան օր | օգոստոսի 21, 1937[1] |
Ծննդավայր | Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն |
Վախճանի օր | հոկտեմբերի 11, 2000[1] (63 տարեկան) |
Վախճանի վայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Alison Mary McNair? |
Դոնալդ Դյուար (անգլ.՝ Donald Campbell Dewar, օգոստոսի 21, 1937[1], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն - հոկտեմբերի 11, 2000[1], Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի քաղաքական գործիչ, որպես Լեյբորիստական կուսակցության անդամ 1966-1970 թվականներին Շոտլանդիան ներկայացրել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, իսկ հետո՝ 1978 թվականից մինչև իր մահը՝ 2000 թվականը։ Շոտլանդիայի առաջին նախարարը։ 1997-1999 թվականներին աշխատել է Թոնի Բլեերի աշխատասենյակում որպես Շոտլանդիայի գործերի պետական քարտուղար և կարևոր դեր է խաղացել 1999 թվականին Շոտլանդիայի խորհրդարանի ստեղծման գործում։ Շոտլանդական Լեյբորիստական կուսակցությունը գլխավորել է Շոտլանդիայի խորհրդարանի առաջին ընտրություններում։ Դոնալդ Դյուարն ընտրվել է որպես խորհրդարանի անդամ և դարձել Շոտլանդիայի առաջին առաջին նախարար[2][3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոնալդ Դյուարը ծնվել է Գլազգոյում, կրթությունը ստացել է Գլազգոյի համալսարանում։ Ուսումնասիրությունից հետո սկսել է փաստաբանի կարիերան, Աբերդին քաղաքի Համայնքների պալատ է ընտրվել 1966 թվականին՝ 28 տարեկան հասակում։ 1970 թվականին չի կարողացել վերընտրվել, 1978 թվականին Գլազգոյից վերադարձել է խորհրդարան։
1964 թվականի հուլիսի 20-ին ամուսնացել է Մարիա Էլիսոն Մաքնեյրի հետ, ամուսնությունից ունի երկու երեխա։ 1972 թվականին կինը Դոնալդ Դյուարից հեռացել է շոտլանդացի իրավաբան Դերրի Իրվինի մոտ, 1973 թվականին տեղի է ունեցել ամուսնալուծություն։
2000 թվականի հոկտեմբերի 10-ին Դոնալդ Դյուարը կորցրել է գիտակցությունը․ սկզբում նրա ինքնազգացողությունը եղել է նորմալ, սակայն հաջորդ օրը նա մահացել է ընդարձակ ինսուլտից։ Բժիշկները ենթադրում էին, որ կաթվածը կարող էր պայմանավորված լինել հակամակարդիչներով ՝ սրտի վիրահատությունից հետո աջակցող թերապիայում[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Scotland and Europe today»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-03-ին։ Վերցված է 2019-08-06
- ↑ «Mr Donald Dewar (Hansard)»։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-14-ին։ Վերցված է 2019-08-06
- ↑ BBC News | SCOTLAND | 'Father of nation' dies
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Torrance D. The Scottish Secretaries. — Birlinn, 2006. — 320 p. — ISBN 978-1841584768
|