Դոմինիկ Ռոշտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոմինիկ Ռոշտո
ֆր.՝ Dominique Rocheteau
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 14, 1955(1955-01-14)[1][2] (69 տարեկան)
Ծննդավայր Սենտ
Հասակ 176 սանտիմետր
Քաշ 68 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Դոմինիկ Ռոշտո (հունվարի 14, 1955(1955-01-14)[1][2], Սենտ), ֆրանսիացի ֆուտբոլիստ, հարձակվող, Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի էթիկայի ազգային հանձնաժողովի ղեկավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոշտոն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Սենտ Էտյենում», որն այդ ժամանակ Ֆրանսիայի ամենահաջողակ և սիրված ֆուտբոլային ակումբն էր։ Ռոշտոն շարժուն և ճարպիկ էր, խաղում էր աջ ծայրամացից, երկրպագուները նրան տվել էին «Կանաչ հրեշտակ» մականունը։ Վնասվածքի պատճառով նա կարողացավ խաղալ միայն վերջին 8 րոպեները 1975/1976 Եվրոպական գավաթի եզրափակչում, որը «Սենտ Էտիենը» պարտվեց «Բավարիային» (0:1)[3]։ «Սենտ Էտյենի» կազմում նա 3 անգամ նվաճել է Ֆրանսիայի առաջնությունը 1974-1976 թվականներին, մեկ անգամ՝ Ֆրանսիայի գավաթը 1977 թվականին։ 1980 թվականին տեղափոխվել է «Պարի Սեն-Ժերմեն», որի հետ նվաճել Է Ֆրանսիայի ևս մեկ առաջնություն (1986 թվականին) և Ֆրանսիայի երկու գավաթ (1982 և 1983 թվականներին)։ 1987 թվականին Ռոշտոն տեղափոխվել է «Թուլուզ», որի կազմում անցկացրել է երկու մրցաշրջան, որից հետո ավարտել է կարիերան 1989 թվականին։

Ֆրանսիայի հավաքականի կազմում 1975-1986 թվականներին Ռոշտոն անցկացրել է 49 հանդիպում, որոնցում խփել է 15 գոլ։ Մասնակցել է 1978, 1982 և 1986 թվականների աշխարհի առաջնություններին։ В1986 թվականին Մեքսիկայում Ֆրանսիայի հավաքականի հետ դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Մասնակցել է Ֆրանսիայի համար հաղթական Եվրոպայի 1984 թվականի առաջնությանը (վնասվածքի պատճառով Ռոշտոն չկարողացավ մասնակցել եզրափակիչ խաղին)։

Ֆուտբոլից բացի հայտնի է նաև նրանով, որ ունի արմատական ձախ հայացքներ և համակրում է տրոցկիստական ուժերին՝ հեղափոխական կոմունիստական լիգային և «Աշխատանքային պայքար» կուսակցությանը[4]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիայի չեմպիոն(4)։ 1973/1974, 1974/1975, 1975/1976 («Սենտ Էտյենի» կազմում), 1985/1986 («Պարի Սեն-Ժերմենի» կազմում)
  • Ֆրանսիայի գավաթակիր (3). 1976/1977 («Սենտ Էտյենի» կազմում), 1981/1982, 1982/1983 («Պարի Սեն-Ժերմենի» կազմում)
  • Եվրոպական չեմպիոնների գավաթի եզրափակչի մասնակից. 1975/1976 («Սենտ Էտյենի» կազմում)

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի չեմպիոն՝ 1984 թվական
  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 1986 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. Маккензи Дж. Минус эмоции // Футбол-Хоккей. 16 мая 1976. № 20 (834). С. 14—15
  4. «"Dans le foot, j'étais une bête curieuse"» (ֆրանսերեն). L'EXPRESS.fr. 2005 թ․ ապրիլի 25. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմինիկ Ռոշտո» հոդվածին։