Դոմենիկո Մարոլի
Դոմենիկո Մարոլի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1612[1][2][3] |
Ծննդավայր | Մեսինա, Սիցիլիա, Իտալիա[4] |
Վախճանվել է | մայիսի 23, 1676[3][2] |
Մահվան վայր | Մեսինա, Սիցիլիա, Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ |
![]() |
Դոմենիկո Մարոլի (իտալերեն՝ Domenico Maroli, (1612[1][2][3], Մեսինա, Սիցիլիա, Իտալիա[4] - մայիսի 23, 1676[3][2], Մեսինա, Սիցիլիա, Իտալիա), իտալացի նկարիչ, նկարել է բարոկկո ոճով, հիմնականում ստեղծագործել է Վենետիկում և Սիցիլիայում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսել է պարապել իր հայրենի Մեսսինայում, Սիցիլիայի մարզում, պարապել սկսել է 22 տարեկանից, Անտոնիո Բարբալոնգայի մոտ։ 1642 թվականին նա ճանապարհահորդել է դեպի Վենետիկ։ Ընկերացել է նկարիչ և արվեստի վաճառական Մարկո Բոսկինիի հետ, որը նկարագրել է Մարոլիին որպես հովվերգական առարկաների նկարիչ, երկրորդ Յակոպո Բասսանո[5]։ Ավելի ուշ, 1650-ականներին նա վերադարձել է Մեսսինա` Բոլոնիայի ճանապարհով։ Նրա որոշ նկարներ հաստատված են, որոշները ոչնչացվել են երկրաշարժի ավերածություններից։ Նրա պատկերած կրոնական թեմաներից են «Լոթը և իր դուստրերը» և «Ալկանտարայի սուրբ Պետրոսի զմայլանքը»[6] աշխատանքները։ Նրա ընդարձակ հետաքրքիր և ժանրային պատմական կտավը, որը վերնագրված է «Էվկիդեսը կրում է կանացի հագուստ, որպեսզի լսի Սոկրատեսին Աթենքում դասախոսելիս», վերագրվել է Մարոլիի Վետետիկում ապրելու ժամանակաշրջանին[7]։ Իրեն վերագրված աշխատանքներից է քամուց քշված մերկ աղջիկների նկար, որը ոմանց կողմից դատապարտվել է սանձարձակ լինելու համար[8]։
Նրա մասին ասվել է, որ նա ներգրավված է եղել 1674-1676 թվականների հեղափոխություններին[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Domenico Marolì
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2020.
- ↑ Biografia degli Artisti, Francesco de Boni, page 617.
- ↑ Both religious paintings in the Museo Regionale of Messina
- ↑ «Euclid painting attribution»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2021-03-09
- ↑ Treccani Encyclopedia entry.
- ↑ Boni, F page 617.
|