Դոդեկը ռազմաճակատում (ֆիլմ, 1936)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոդեկը ռազմաճակատում
լեհ.՝ Dodek na froncie
«Դոդեկը ռազմաճակատում» ֆիլմի պաստառը
Երկիր Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Ժանրկինոկատակերգություն և ռազմական ֆիլմ
Թվական1936
Լեզուլեհերեն
ՌեժիսորՄիխալ Վաշինցկի
Սցենարի հեղինակՅացեկ Ռոտմիլ
ԴերակատարներԱդոլֆ Դիշմա, Մեչիսլավ Ցիբուլսկի, Հելենա Գրոսուվնա, Միխալ Զնիչ, Յուզեֆ Օրվիդ, Մեչիսլավա Ցվիկլինսկայա, Վլադիսլավ Գրաբովսկի և Stefan Hnydziński?
ՕպերատորAlbert Wywerka?
ԵրաժշտությունՀենրիկ Վարս
Տևողություն81 րոպե
ԿինոՊոիսկID 140161

«Դոդեկը ռազմաճակատում» (լեհ.՝ Dodek na froncie ), լեհական արտադրության[1] սև-սպիտակ գեղարվեստական կինոկատակերգություն, որի ռեժիսորն է Միխայիլ Վաշինսկին։ Ֆիլմը նկարահանվել է 1936 թվականին[2]։ ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1916 թվական, Առաջին համաշխարհային պատերազմ։ Դոդեկ Վենձոնկան ավստրո-հունգարական բանակի զինվոր է։ Երիտասարդը նախկին առաջնակարգ ֆուտբոլիստ է Լեհաստանից։ Մարտերի միջև տեղի ունեցած ընդմիջման ժամանակ Դոդեկը հանկարծ քուն է մտնում՝ վրան շինել քաշած, որը պատկանում էր ռուսական բանակի սպա-բժշկին։ Անսպասելիորեն նրան հայտնաբերում են ռուսական բանակի հետախուզական ջոկատի զինվորները և իրենց զինվորի տեղն են դնում։

Հանգամանքների զարմանալի զուգադիպությամբ Դոդեկ Վենձենկային տեղավորում են ռուս զինվորների շարքերը։

Դոդեկը, ով հիանալի տիրապետում էր ռուսաց լեզվին, իր նոր հրամանատարներին քթից բռնած ման էր ածում։ Բացի այդ, Դոդեկը հաջողությամբ բուժում է բազմաթիվ հիվանդ և վիրավոր զինվորների։ Ֆիլմի ընթացքում երիտասարդի հետ գլխապտույտ արկածներ են տեղի ունենում։ Սակայն նրա անդորր կյանքը երկար շարունակվել չի կարող...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ադոլֆ Դիմշա Դոդեկ Վենձոնկա
Հելենա Գրոսուվնա Զուզյա
Մեչիսլավ Ցիբուլսկի Եժի Մաևսկի
Ալիցիա Խալյամա Զոֆյա Մաևսկայա
Միխալ Զնիչ Դուշկին
Յուզեֆ Օրվիդ Ռուսական բանակի գնդապետ
Մեչիսլավա Ցվիկլինսկայա Մեծ իշխան Վլադիմիր Պավլովիչ
Վացլավ Զդանովիչ Կապիտան
Ստեֆան Խնիձինսկի Հանձնակատար
Եժի Կոբուշ
Ալլա բայանովա Գնչուական անսամբլի մեներգչուհի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Додек на фронте (1936), Վերցված է 2020-08-18-ին
  2. Dodek na froncie, Վերցված է 2020-08-18-ին
  3. «КиноПоиск». www.kinopoisk.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]