Դյուկսել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դյուկսել
Դյուկսելի բաղադրիչները
Տեսակկերակուր
Ենթատեսակmushroom dish?
ՀիմնականՈւտելի սնկեր, սոխ, կանաչի և կարագ

Դյուկսել (ֆր.՝ Duxelles), ֆրանսիական խոհանոցին բնորոշ խավարտ, որը պատրաստվում է մանրացված սնկից կամ սնկի ոտքերից, ավելացնում են կտրտած սոխ, ուրց, մաղադանոս, սև պղպեղ։ Տապակվում է յուղի մեջ։ Երբեմն խառնուրդին ավելացնում են կրեմ, գինի։ Այս պարզ խառնուրդը օգտագործվում է որպես լցոն կամ խավարտ[1][2]։ Դյուկսելը նաև օգտագործվում է նրբահամ տարտա պատրաստելու համար[3]։ Դյուքսելը պատպաստվում է մշակովի կամ անտառային սնկով։ Անտառային սպիտակ սնկով պատրաստված դյուքսելը ավելի բուրալի կլինի քան այն պատրաստված կլինի սպիտակ կամ շականակագույն շամպինյոնից։ Պննդում են, որ դյուքսելը հորինել է ֆրանսիացի խոհարար Ֆրանսուա Պիեռ դը լա Վարեն (1615֊1678) շնորհիվ մարշալ, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Շալոն մարկիզ Դյուկսելի։ Առավել դասական դյուկսելը սահմանվում է որպես ջրազրկված սունկ, որը օգտագործվում է լցոնի կամ թխելու համար։ Օգյուստե Էսկոֆեի խոսքերով, սնկով սնվում են ճաշակի բարելավման և ջրի պահանջը նվազեցնելու համար։ Թարմ սնկի պատրաստման ժամանակ առաջանում է մեծ քանակությամբ գոլորշի։ Այս ուտեստը՝ թարմ սնկով լցոնված, կարող է ճաքճքել, հետո նույնիսկ պայթել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Spahr, D.L. (2009). Edible and Medicinal Mushrooms of New England and Eastern Canada. North Atlantic Books. էջ 201. ISBN 978-1-55643-795-3.
  2. Boetticher, T. (2013). In the Charcuterie: The Fatted Calf's Guide to Making Sausage, Salumi, Pates, Roasts, Confits, and Other Meaty Goods. Ten Speed Press. էջ 256. ISBN 978-1-60774-343-9.
  3. Binns, Brigit (2004). Sauce. New York: Simon & Schuster. ISBN 0-7432-6187-9.