Դմիտրի Կոչնև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Կոչնև
Security Council of Russia 3.06.2016.jpg
Ծնվել է մարտի 1, 1964({{padleft:1964|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:1|2|0}}) (53 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան

Դմիտրի Վիկտորի Կոչնև (ռուս.՝ Дми́трий Ви́кторович Ко́чнев, մարտի 1, 1964, Մոսկվա[1]), ռուսական ազգային անվտանգության մարմինների գործիչ, գեներալ-լեյտենանտ: 2016 թվականի մայիսի 26-ից Ռուսաստանի Դաշնության դաշնային պահպանության ծառայության տնօրեն[2][3], նաև ղեկավարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի անվտանգության ծառայությունը (2015 թվականի դեկտեմբերից 2016 թվականի մայիսը)[4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1964 թվականի մարտի 1-ին Մոսկվայում: Ստացել է հատուկ բարձրագույն կրթություն[5]:

1982-1984 թվականներին ժամկետային ծառայություն է անցել ԽՍՀՄ Զինված ուժերում, 1984 թվականից 2002 թվականը ծառայել է ԽՍՀՄ, ապա Ռուսաստանի ուժային գերատեսչություններում:

2002 թվականին Կոնչևը սկսել է աշխատել Ռուսաստանի Դաշնության պետական պահպանության մարմիններում: 2006 թվականին նրան շնորհվել է գնդապետի, իսկ 2016 թվականին գեներալ-մայորի կոչում[6]:

2015 թվականի դեկտեմբերին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության դաշնային պահպանության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում:

2016 թվականի մայիսի 26-ին Ռուսաստանի Դաշնության Նախագահի № 256 հրամանով նշանակվել է Ռուսաստանի Դաշնության դաշնային պահպանության ծառայության տնօրեն, փոխարինելով այս պաշտոնում թոշակի անցած բանակի գեներալ Եվգենի Մուրովին:

2017 թվականին Կոչնևին շնորհվում է «գեներալ-լեյտենանտի» կոչում:

Ունի մի շարք պետական և գերատեսչական պարգևներ:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեխա: Կինը՝ Մարինա Մեդվեդովան «Сибур» ընկերության կորպորատիվ քարտուղարն է, նաև ընկերության վարչության անդամ է[7]: Համաձայն 2015 թվականի եկամուտների մասին հայտարարագրի Կոչնևի կինը աշխատել է 51,1 մլն ռուբլի, այս գումարը գերազանցում է մնացած ԴՊՆ աշխատակիցների և նրանց ընտանիքների եկամուտները: Հենց Դմիտրի Կոչնևը համաձայն 2015 թվականի եկամուտների մասին հայտարարագրի ունի 61,4 մլն ռուբլի: Նրան, իր կնոջը և նրանց երեխային է պատկանում երկու մարդատար ավտոմեքենա 2011 թվականի արտադրության (Toyota Land Cruiser Prado և 2008 թվականի արտադրության Toyota Land Cruiser), մեկ 2 339 քառակուսի մետր մեծությամբ հողատարածք, 2 բնակելի տուն, 5 բնակարան և 3 ավտոտնակ[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]