Դմիտրի Գոլուբով
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 24, 1985[1] (38 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Ստավրոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 10.2.2019: |
Դմիտրի Սերգեևիչ Գոլուբով (հունիսի 24, 1985[1], Ստավրոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, հարձակվող։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարիերան սկսել է «Ուրալանում», բայց թիմի կազմում չի մասնակցել ոչ մի խաղի, իսկ հետո տեղափոխվել է Կամիշինի «Տեքստիլշչիկ» ակումբ։ 2005 թվականին տեղափոխվել է «Մոսկվա», որտեղ նորամուտը կատարել է 2005 թվականի հոկտեմբերի 16-ին կայացած «Կռիլյա Սովետով» ակումբի դեմ խաղում՝ հանդիպման վերջում դառնալով գոլի հեղինակ[2]։ 2006 թվականին վարձավճարով տեղափոխվել է Մոսկվայի «Տորպեդո» ակումբ։ 2008 թվականին մեկ տարով վարձավճարով տեղափոխվել է Ուլյանովսկի «Վոլգա» ակումբ[3]։ 2009-2011 թվականներին հանդես է եկել Կալինինգրադի «Բալթիկա» ակումբում, որտեղ նորամուտը կատարել է մարտի 28-ին՝ մասնակցելով Նովոռոսիյսկի «Չերնոմորեց» ակումբի դեմ տնային խաղին[4]։ Ակումբում իր առաջին գոլը խփել է հունիսի 2-ին Լիպեցկի «Մետալուրգ» ակումբի դեմ խաղում, որը դարձել է հաղթական[5]։ Այդ մրցաշրջանում Գլուբովը «Բալթիկայի» կազմում խփել է ութ գոլ։ 2010 մրցշրջանում դարձել է թիմի լավագույն ռմբարկու՝ խփելով 15 գոլ։ ՖԱԼ առանության 2011/12 մրցաշրջանի երկրորդ տուրից առաջ տեղափոխվել է Բրյանսկի «Դինամո» ակումբ, որտեղ 9 խաղում խփել է 11 գոլ։
2012 թվականի հունիսին տեղափոխվել է «Ալանիա» ակումբ[6]։ 2013 թվականին տեղափոխվել է Ուֆա ֆուտբոլային ակումբ[7][8]։ 2014 թվականի մայիսի 18-ին Պրեմիեր Լիգայում հանդես գալու իրավունքի համար անցկացված փլեյ-օֆֆի առաջին խաղում ձևակերպել է պոկեր՝ գրավելով «Տոմ» ակումբի դարպասը հանդիպման 4-րդ (11 մ.), 10-րդ, 24-րդ և 61-րդ րոպեներին։ Այդ խաղում «Ուֆան» իր դաշտում հաղթել է 5:1 հաշվով և գրեթե ապահովել իր առաջին անցումը Ռուսաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգա։ Տոմսկում անցկացված պատասխան խաղում «Ուֆան» զիջել է 1:3 հաշվով (թիմի միակ գոլն առաջին խաղակեսում խփել է Գոլուբովը) և երկու խաղերի արդյունքում անցել է Պրեմիեր լիգա։
2015 թվականի հուլիսին Դմիտրի Գոլուբովը վարձավճարով տեղափոխվել է «Տոմ» ակումբ։ Նորամուտը Տոմսկի ակումբի կազմում կատարել է 2015 թվականի հուլիսի 25-ին՝ «Բայկալի» դեմ խաղում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Крылья Советов» разгромили «Москву» — «Спорт-Экспресс», 16 октября 2005
- ↑ Голубов отправился в аренду в ульяновскую «Волгу» Archived 2008-06-04 at the Wayback Machine. — «Чемпионат.ру», 26 марта 2008
- ↑ Балтика (Калининград) — Черноморец (Новороссийск) Archived 2011-05-13 at the Wayback Machine. — «Чемпионат.ру», 28 марта 2009
- ↑ Балтика (Калининград) — Металлург Лп (Липецк) Archived 2009-06-12 at the Wayback Machine. — «Чемпионат.ру», 6 июня 2009
- ↑ ««Алания» усилилась Дмитрием Голубовым»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-16-ին։ Վերցված է 2019-06-17
- ↑ «Дмитрий Голубов официально стал игроком «Уфы»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-18-ին։ Վերցված է 2019-06-17
- ↑ «Уфа» приобрела форварда «Алании» Голубова
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը Чемпионат.com կայքում Archived 2016-11-07 at the Wayback Machine.
- «Дмитрий Голубов: Главное, что в тебя верит тренер»։ fc-db.ru։ 2011-09-19։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-26-ին։ Վերցված է 2011-09-22
- Ֆուտբոլիստի էջը Sportbox.ru կայքում
|