Ալեքսեյ Դմիտրենկո
Ալեքսեյ Դմիտրենկո | |
---|---|
Ծնվել է | մարտի 30, 1940 |
Ծննդավայր | Ռեշետիլովկա (քաղաքատիպ ավան, Ուկրաինա) |
Վախճանվել է | նոյեմբերի 8, 2009 (69 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինա |
Գերեզման | Northern Cemetery, Rozhny |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և հրապարակախոս |
Լեզու | ուկրաիներեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Կրթություն | Կիևի համալսարանի բանասիրական ֆակուլտետ |
Ալեքսեյ Դմիտրենկո (ուկրաիներեն՝ Дмитренко Олексій Максимович, մարտի 30, 1940, Ռեշետիլովկա (քաղաքատիպ ավան, Ուկրաինա) - նոյեմբերի 8, 2009, Կիև, Ուկրաինա), խորհրդային ուկրաինացի գրող, բանաստեղծ, արվեստի պատմաբան, հրապարակախոս։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսեյ Դմիտրենկոն ծնվել է Պոլտավշչինայում, Ռեշետիլովկա գյուղում, ծառայողի ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է բեռնակիր բանվոր կոշիկի գործարանում։ Եղել է շրջանային թերթի թղթակից։ 1966 թվականին ավարտել է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ 1966-1974 թվականներին եղել է «Լիտերատուրնայա Ուկրաինա» թերթի հրապարակախոսության ու ակնարկների բաժնի վարիչ, «Դնիպրո» գեղարվեստական գրականության հրատարակչության «Վեպեր և վիպակներ» խմբագրության վարիչ[1]։
Մահացել է 2009 թվականին։ Թաղված է Կիևի հյուսիսային գերեզմանատանը։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տպագրվել սկսել է 1959 թվականից։ Լույս են տեսել «Քանզի դու երկիր ես, Մարդ...» (1970), «Մակույկաթի» (1973), «Գաղտիկուրի տերև» (1975) ժողովածուները։
- «Бо ти на землі — людина»
- «Весло»
- «Листок подорожника»
- «Без цього — не жити…»
- «Пам’ять Долини смерті»
- «Огонь твой будет всегда»
- «Чистые плесы»
- «Увіходимо в полум’я…»
- «Аист»
- «Політ без приземлення»
- «Александр Стовба»
- «Хвіст ящірки»
- «Долина смерті»
- «Верховіть черещаного дуба»
- «Згадуй зрідка черкаську осінь…».
- «Де береться Днiпро»
Ակնարկներ
- «Дума о чистом плесе»
- «Карпатский лес»
- «Решетиловка»
- «Опошня»
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Վավերագրական ֆիլմերի սցենարի հեղինակ է։
- «Վասիլ Սիմոնենկո» (1970)
- «Մահվան հովտի հիշողությունը» (1975)
- «Արագիլ» (1985)
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տարաս Շևչենկոյի անվան ՈւԽՍՀ պետական մրցանակ «Արագիլ» վեպի համար, 1987
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Мистецтво України: Біографічний довідник. К., 1997. — С.208 (ուկր.)
- Шевченківські лауреати: 1962—2001. К., 2001. — С.144-146 (ուկր.).
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|