Ալեքսեյ Դմիտրենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Դմիտրենկո
Ծնվել էմարտի 30, 1940(1940-03-30)
ԾննդավայրՌեշետիլովկա (քաղաքատիպ ավան, Ուկրաինա)
Վախճանվել էնոյեմբերի 8, 2009(2009-11-08) (69 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինա
ԳերեզմանNorthern Cemetery, Rozhny
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և հրապարակախոս
Լեզուուկրաիներեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունԿիևի համալսարանի բանասիրական ֆակուլտետ

Ալեքսեյ Դմիտրենկո (ուկրաիներեն՝ Дмитренко Олексій Максимович, մարտի 30, 1940(1940-03-30), Ռեշետիլովկա (քաղաքատիպ ավան, Ուկրաինա) - նոյեմբերի 8, 2009(2009-11-08), Կիև, Ուկրաինա), խորհրդային ուկրաինացի գրող, բանաստեղծ, արվեստի պատմաբան, հրապարակախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Դմիտրենկոն ծնվել է Պոլտավշչինայում, Ռեշետիլովկա գյուղում, ծառայողի ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է բեռնակիր բանվոր կոշիկի գործարանում։ Եղել է շրջանային թերթի թղթակից։ 1966 թվականին ավարտել է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ 1966-1974 թվականներին եղել է «Լիտերատուրնայա Ուկրաինա» թերթի հրապարակախոսության ու ակնարկների բաժնի վարիչ, «Դնիպրո» գեղարվեստական գրականության հրատարակչության «Վեպեր և վիպակներ» խմբագրության վարիչ[1]։

Մահացել է 2009 թվականին։ Թաղված է Կիևի հյուսիսային գերեզմանատանը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տպագրվել սկսել է 1959 թվականից։ Լույս են տեսել «Քանզի դու երկիր ես, Մարդ...» (1970), «Մակույկաթի» (1973), «Գաղտիկուրի տերև» (1975) ժողովածուները։

  • «Бо ти на землі — людина»
  • «Весло»
  • «Листок подорожника»
  • «Без цього — не жити…»
  • «Пам’ять Долини смерті»
  • «Огонь твой будет всегда»
  • «Чистые плесы»
  • «Увіходимо в полум’я…»
  • «Аист»
  • «Політ без приземлення»
  • «Александр Стовба»
  • «Хвіст ящірки»
  • «Долина смерті»
  • «Верховіть черещаного дуба»
  • «Згадуй зрідка черкаську осінь…».
  • «Де береться Днiпро»

Ակնարկներ

  • «Дума о чистом плесе»
  • «Карпатский лес»
  • «Решетиловка»
  • «Опошня»

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վավերագրական ֆիլմերի սցենարի հեղինակ է։

  • «Վասիլ Սիմոնենկո» (1970)
  • «Մահվան հովտի հիշողությունը» (1975)
  • «Արագիլ» (1985)

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարաս Շևչենկոյի անվան ՈւԽՍՀ պետական մրցանակ «Արագիլ» վեպի համար, 1987

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мистецтво України: Біографічний довідник. К., 1997. — С.208 (ուկր.)
  • Шевченківські лауреати: 1962—2001. К., 2001. — С.144-146 (ուկր.).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]