Դիֆուզիոնիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիֆուզիոնիզմ (լատ.՝ diffusio՝ տարածում), ազգագրության և հնագիտության մեջ մի շարք միանման դպրոցներ միավորող ուղղություն։ Առաջ է եկել XIX դարի վերջին, XX դարի սկզբին։ Դիֆուզիոնիզմը մշակույթների զարգացումը բացատրում է ոչ թե ինքնուրույն էվոլյուցիայով, այլ գլխավորապես կամ բացառապես մշակութային նվաճումների փոխառություններով, տարածմամբ և դրանով ժխտում յուրաքանչյուր ժողովրդի մշակույթի ինքնուրույն զարգացումը։ Դիֆուզիոնիզմի կողմնակիցներն էին Լ․ Ֆրոբենիուսը, Ֆ․ Գրեբները, Ֆ․ Ռաացելը (գերմանիացի), Ու․ Ռիվերսը (անգլիացի) և ուրիշներ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ДИФФУЗИОНИЗМ»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-18-ին։ Վերցված է 2014-12-02 


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 422 CC BY-SA icon 80x15.png