Դիպլոդիոզներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիպլոդիոզներ, բույսերի հիվանդություններ, որոնք հարուցվում են Diplodia ցեղի անկատար սնկերով։ Ախտահարում են մոտ 40 տեսակի բույսերի (եգիպտացորեն, բրինձ, բամբակենի, խաղող, բանջարաբոստանային, ցիտրուսային և արևադարձային ու մերձարևադարձային այլ մշակաբույսեր)։ Զարգանում է պտուղ-բանջարեղենային արտադրանքի վրա՝ բերքահավաքից հետո։ Եգիպտացորենի դիպլոդիոզների դեպքում կողրերի վրա առաջանում է սպիտակ փառ, սերմնապտուղների հիմքում՝ սնկերի պտղամարմարմիներ՝ հիվանդ հատիկը դառնում է մուգ դարչնագույն, ցողունների ստորին հանգույցների վրա առաջանում են միջհանգույցների կոտրվածքներ, սպիտակ փառ և սև պտղամարմիններ։ Տերևների վրա և տերևածոցերում ի հայտ են գալիս մուգ դարչնագույն երկարավուն բծեր։ Բերքատվությունն զգալիորեն նվազում է, հացահատկի սննդային որակը և սերմերի ծլունակությունը վատանում է։

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանքաշրջանառություն եգիպտացորենի հերթագայությունը 2-5 տարի, ուժեղ զարգացման դեպքում՝ 4-5 տարի անց, կայուն սորտերի աճեցում, սերմացուի համար առողջ կողրերի ընտրություն, դրանց չորացում, հիվանդ կողրերի ոչնչացում, սերմերի պահպանման ճիշտ ռեժիմ, լավագույն ժամկետներում ֆոսֆորակալիումական պարարտանյութերիներ մուծում, դաշտերի տարածքային մեկուսացում, ցանքի համար դիպլոդիոզների նկատմամբ ապահով շրջաններից ներմուծված սերմերի օգտագործում, սնկասպաններով վարակազերծում, բույսերի կանգուն մնալու բնականոն խտություն, հետ բերքահավաքային մնացորդների ոչնչացում։

Ցիտրուսայինների շիվերի և տերևների դիպլոդիոզների դեպքում շիվերը և տերևները ստանում են սևագորշ երանգ, հաճախ չորանում են։ Կիտրոնենու դիպլոդիոզների դեպքում շիվերի գագաթները չորանում են, տերևները՝ թառամում։

Պայքարի միջոցառումներից են բույսի մշակումը սնկասպաններով, ախտահարված գագաթների էտումը և այրումը, թափված տերևների այրումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։