Դինգիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դինգիր , Հին Միջագետքի մի շարք ազգությունների մոտ տարածված սեպագիր նշան, որը հիմնականում արտահայտում է «աստված» իմաստը։ Որպես որոշիչ բառ չի արտասանվում և գրադարձվում է «D» տառի տեսքով, որը դրվում է որոշյալ բառի տողավերևում, օրինակ՝ D Inanna: Ընդհանուր առմամբ նշանակում է աստված, կամ աստվածուհի[1].: Դինգիրը հին շումերերերնում արտասանվում էր որպես «an», որը շումերական դիցաբանությունում գերագույն աստծու անունն է։ Աքքադական սեպագրության մեջ այն նաև հանդիսանում էր «աստված» բառի գաղափարագիրը (ilum), կամ օգտագործվում էր որպես նույն իմաստը կրող որոշիչ բառ (an կամ ìl-): Խեթական սեպագրության մեջ այն նույնպես արտասանվում է որպես «an»:

Շումերերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Middle Bronze Age form of the sign Շումերական սեպագրությունում դինգիրի նշանը առաջացել է աստղի պատկերանկարից, որը լայնորեն կիրառվող և աստվածներին բնորոշող գիր էր։ Այն մասնավորպես շումերակակն Անու աստծու խորհրդանիշն էր։ Ի հակադրություն երկրի (ki), դինգիրը կարող էր կրել «երկինք» իմաստը։ Էմեսալ հին բարբառում սեպագիր նշանը արտասանվում էր որպես dimer:

Աքքադերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Late Bronze Age to Iron Age form of the sign Աքքադական սեպագրության մեջ դինգիրը կարող է նշանակել.

  • il- արմատը, որը նշանակում էր աստված կամ աստվածուհի։
  • Անու աստծուն։
  • šamû բառը, որը նշանակում է երկինք։
  • an կամ il վանքերը։
  • Որոչիշ բառ, որը ցույց է տալիս, որ նրանից հետո եկող հաջորդ բառը աստծո անուն է։
  • Արտահայտել «դեպի» կամ «մեջ» իմաստները։

Յունիկոդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յունիկոդում այս նշանին տրված է U+1202D համարը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Edzard, 2003