Դիմիտր Ագուրա
Դիմիտր Ագուրա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1849 Krynychne, Ուկրաինա |
Մահացել է | հոկտեմբերի 11, 1911 (61 տարեկան) Յասի, Ռումինիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | պատմաբան և քաղաքական գործիչ |
Հաստատություն(ներ) | Սոֆիայի համալսարան |
Գործունեության ոլորտ | պատմություն |
Պաշտոն(ներ) | Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ |
Անդամակցություն | Բուլղարիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Ալեքսանդրու Իոան Կուզայի անվան համալսարան |
![]() |
Դիմիտր Դմիտրիով Ագուրա (բուլղար․՝ Димитър Димитров Агура, հոկտեմբերի 26, 1849, Krynychne, Ուկրաինա - հոկտեմբերի 11, 1911, Յասի, Ռումինիա), բուլղար պատմաբան, Սոֆիայի համալսարանի ռեկտոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիմիտր Ագուրան ծնվել է 1849 թվականի հոկտեմբերի 26-ին Չեմշա Վարուիտայում (Չուշմելեյ), Բեսարաբիա՝ բուլղար գաղթականների ընտանիքում։ Սովորել է Բոլգրադում, 1968 թվականին Յասիում ավարտել է սեմինարիան, իսկ 1872 թվականին պատմություն է ուսումնասիրել Յասիի համալսարանում։ Մի քանի տարի Բոլգրադի գիմնազիայում դասավանդել է ռումիներեն և բուլղարական պատմություն (1875-1878[1]):
Բուլղարիայի անկախացումից հետո Դիմիտր Ագուրան 1878 թվականին վերադարձել է հայրենիք և աշխատել է Ներքին գործերի նախարարությունում (1879-1883)։ Գեներալ Լեոնիդ Սոբոլևի կառավարությունում ժամանակավոր գլխավորել է Կրթության նախարարությունը։ Դրանից հետո գլխավորել է Սոֆիայի (1884-1885) և Պլովդիվի տղամարդկանց գիմնազիաները (1885-1889)։
1889 թվականին, Բարձրագույն դպրոցի բացումից հետո, Ագուրան նրանում դարձել է պատմության պրոֆեսոր։ Երեք անգամ եղել է համալսարանի ռեկտոր (1889-1890, 1892-1895, 1907-1908)։ 1900 թվականին դարձել է Բուլղարիայի գրական հասարակության գործող անդամ (հետո՝ Գիտությունների ակադեմիա)։ 1901 թվականին եղել է Բուլղարիայի պատմական հասարակության հիմնադիրների թվում և մինչև իր մահը եղել է նրա նախագահը։
Դիմիտր Ագուրայի որդին՝ Դիմիտր Ագուրան, եղել է ինժեներ[2]։
Դիմիտր Ագուրան մահացել է 1911 թվականի հոկտեմբերի 11-ին Յասիում՝ 61 տարեկան հասակում։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Новейшая история на Френската революция до днешно време» (1890)
- «Бележки по едно научно пътуване в Румъния» (1893, համահեղինակ)
- «Дако-ромъните и тяхната славянска писменост» (1893, համահեղինակ)
- «Средновековна история. Лекции» (1904)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Tashev Tasho (1999)։ The Ministers of Bulgaria 1879–1999 (Bulgarian)։ Sofia: Ministry of Education։ 978-954-430-603-8 / 978-954-509-191-9
|
- Հոկտեմբերի 26 ծնունդներ
- 1849 ծնունդներ
- Ուկրաինայում ծնվածներ
- Հոկտեմբերի 11 մահեր
- 1911 մահեր
- Ռումինիայում մահացածներ
- Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ալեքսանդրու Յոհան Կուզայի անվան համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բուլղարացի պատմաբաններ
- Ռեկտորներ
- Բուլղարացի գիտնականներ
- Բուլղարիայի քաղաքական գործիչներ