Դիմիտրիոս Պապադոպուլոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիմիտրիոս Պապադոպուլոս
Քաղաքացիությունը  Հունաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 20, 1981(1981-10-20)[1] (42 տարեկան)
Ծննդավայր Gagarin, Jizzakh Region, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Դիմիտրիոս Պապադոպուլոս (հուն․՝ Δημήτρης Παπαδόπουλος; հոկտեմբերի 20, 1981(1981-10-20)[1], Gagarin, Jizzakh Region, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հույն ֆուտբոլիստ, հարձակվող։ 2004 թվականի Եվրոպայի չեմպիոն Հունաստանի հավաքականի կազմում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական «Ակրատիտոս» ակումբի սան։ 2001-2003 թվականներին հանդես է եկել անգլիական «Բերնլի» կազմում ֆուտբոլային լիգայի Չեմպիոնշիփում[3][4]։ 2003 թվականին տեղափոխվել է Հունաստանի ուժեղագույն ակումբներից մեկը՝ «Պանաթինաիկոս»։ Նրա կազմում 2004 թվականին դարձել Է Հունաստանի չեմպիոն և գավաթակիր։

2008 թվականի նոյեմբերի 18-ին Պապադոպուլոսը պայմանագիր կնքեց իտալական «Լեչչեի» հետ[5]։ Ակումբի կազմում իր նորամուտը նշել է 2009 թվականի հունվարի 18-ին Իտալիայի առաջնության «Ջենոայի» դեմ խաղում, որն ավարտվել է «Լեչչեի» տնային պարտությամբ 0:2 հաշվով։

2009 թվականի ամռանը տեղափոխվել է Զագրեբի «Դինամո»։ Պապադոպուլոսը խորվաթների հետ կնքել է 3 տարվա պայմանագիր, որով պետք է տարեկան 650 հազար եվրո ստանար։ 2009 թվականի դեկտեմբերին ազատ գործակալի կարգավիճակով հեռացել է թիմից[6]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Դիմիտրիոսը հաղթել է Եվրոպայի առաջնությունը Հունաստանի հավաքականի կազմում

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմիտրիոսի նախնիները Հունաստանում սկսված քաղաքացիական պատերազմից հետո տեղափոխվել են ԽՍՀՄ և բնակություն հաստատել Ջիզակի շրջանում, որն այդ ժամանակ ղազախական ԽՍՀ-ի մաս էր կազմում, իսկ հետո դարձել Ուզբեկական ԽՍՀ-ի մաս, չնայած որոշ հարցազրույցներում Դիմիտրիոսը պնդում էր, որ ինքը ծնունդով Ղազախստանից է[7]։ Ընտանիքի հետ նա 7 տարեկանում վերադարձել է Հունաստան։ Դիմիտրիոսի ընտանիքը, բացի Հունաստանից, միջազգային մրցումներում աջակցում է Ռուսաստանի և Ղազախստանի թիմերին[8]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի չեմպիոն 2004
  • Հունաստանի չեմպիոն (1)։ 2003/04
  • Հունաստանի գավաթակիր (1)։ 2003/04
  • 2004 թվականի Հունաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ (հույների շրջանում)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 National-Football-Teams.com
  3. «Burnley sell Greek striker Papadopoulos». Yorkshire Post. 2003 թ․ հուլիսի 4.
  4. «Το πλήρες πακέτο φορ ψάχνει ο ΠΑΟ...Το "κάτι" που (αποδείχθηκε ότι) λείπει από τους Παπαδόπουλο, Μάντζιο, Σαλπιγγίδη». tovima.gr. 2007 թ․ ապրիլի 26.
  5. Trovato l’accordo con il calciatore Papadopoulos Արխիվացված 26 Ապրիլի 2009 թվականին.(իտալ.)
  6. «Динамо Загреб отпускает двоих игроков». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
  7. Чемпион Европы из Казахстана Արխիվացված է Փետրվար 16, 2016 Wayback Machine-ի միջոցով:(ռուս.)
  8. Нападающий сборной Греции Димитриос Пападопулос: Не помню русского мата Արխիվացված է Փետրվար 16, 2016 Wayback Machine-ի միջոցով:(ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմիտրիոս Պապադոպուլոս» հոդվածին։