Դիմա Թահբուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիմա Թահբուդ
Dima Tahboub.jpg
Ծնվել է1976
ԾննդավայրՀևրոն, Hebron Governorate, Պաղեստինյան ազգային վարչություն
Մասնագիտությունլրագրող և գրող
ՔաղաքացիությունFlag of Jordan.svg Հորդանան
Պաղեստին
ԿրթությունՄանչեսթերի համալսարան և Հորդանանի համալսարան
ԿուսակցությունIslamic Action Front?
Dima Tahboub Վիքիպահեստում

Դիմա Թահբուդ (Arabic:ديمة طهبوب, 1976, Հևրոն, Hebron Governorate, Պաղեստինյան ազգային վարչություն), գրող, քաղաքական վերլուծաբան, Հորդանանի Մուսուլման եղբայրներ կրոնաքաղաքական կազմակերպության անդամ[1], Հորդանանի իսլամական գործողության ճակատի լրատվամիջոցների ներկայացուցիչ (անգլերեն լեզվով)[2]: Դիմա Թահբուդի ամուսինը՝ Թարեք Այուբը, եղել է Ալ-Ջազիրա հեռուստաընկերության լրագրող և զոհվել է 2003 թվականին, երբ Իրաքում ամերիկյան երկու հրթիռներ հարվածել են Ալ Ջազիրայի շենքին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմա Թահբուդը ծնվել է 1976 թվականին Հորդանանի բժշկական ասոցիացիայի նախկին ղեկավար Թարեք Թահուբի ընտանիքում[3]: 2000 թվականին ամուսնացել է Թարեք Այուբի հետ, 2002 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Ֆաթիման[4]: ԱՆգլերեն լեզվի բակալավրի աստիճան է ստացել Հորդանանի համալսարանից, գիտությունների դոկտորի կոչում՝ Մանչեստրի համալսարանից[4]:

Պարբերաբար հրատարակվել է Հորդանանի «Assabeel» թերթում և գրել է ավելի քան 800 հոդված: Հրապարակվել է նաև Al-Quds Al-Arabi and Islamtoday և Al-Jazeera Talk, ինչպես նաև պաղեստինյան թերթերում և այլ լրատվական կայքերում: Նրա հոդվածների հիմնական մասը վերաբերում են Պաղեստինին:

Հակասություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Թահբուդը լոբբիստական գործունեություն է ծավալել՝ արգելելու լիբանանյան Մաշրու Լեյլա խմբի ելույթը Ամմանում: Նա նաև բողոք է ներկայացրել Հորդանանում My Kali միակ առցանց LGBTQ+ ամսագրի դեմ: Թահբուդը 2017 թվականին հարցում է արել Արդարադատության նախարարին, արդյոք Հորդանանի կառավարությունը երկրում հանդուրժում է համասեռամոլությունը[5]:

2017 թվականի հուլիսին Deutsche Welle-ի հակամարտության գոտու հարցազրույցի ժամանակ Թահբուդը բարձր գնահատեց հորդանանցի զինվորին, որը պատասխանատու էր 1997 թվականի Խաղաղության կղզում կոտորածի համար, որտեղ զինվորը կրակ էր բացել իսրայելցի աշակերտուհիների մեծ խմբի վրա՝ սպանելով նրանցից յոթին և վիրավորելով վեց այլ մարդկանց: Հարցազրույց վարողը Թահբուդին հարցրել է. «Դուք մայր եք և երջանիկ եք, որ ունեք 13 և 14 տարեկան աղջիկներ: Արդյոք դպրոցականները սպանվել են, քանի որ իսրայելցի՞ են, սպանվել են անպաշտպան երեխաներ», որին Թահբուդը պատասխանել է. «Սպանվել են, քանի որ թշնամիներ են»[6]:

2017 թվականի հոկտեմբերին Թահբուդը բողոք է ներկայացրել հորդանանցի ակտիվիստի դեմ, որը Թահբուդի դեմքը դրել էր մի հեծյալի վրա, որը ԻԼԻՊ դրոշի դիմաց սուր էր ճոճում: Ակտիվիստը քննադատում էր Թահբուդին՝ սատարելու համար ոստիկանության այն աշխատակցին, որն առանց հրամանի, Ռամադանի ժամանակ մինչև մայրամուտ աշխատող ռեստորանում ոտնահարել էր ուսանողների: Ակտիվիստը ձերբակալվեց զրպարտության համար և ազատ արձակվեց, երբ նրա ընտանիքը Թահբուդից ներողություն խնդրեց[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The king and the people!»։ Al Jazeera։ 2012-07-30։ Վերցված է 2014-10-06 
  2. New Media spokesperson of the Jordanian Islamic Action Front in English(ar)
  3. Jordan's Brotherhood appoints 1st spokeswoman, world bulletin, 03 October 2014
  4. 4,0 4,1 Tareq Ayoub: a 'martyr to the truth', 14 Dec 2011, Aljazeera
  5. «Jordanian MP engages in ongoing battle against LGBT+ community»։ Ro'ya News։ 31 July 2017։ Վերցված է 16 July 2018 
  6. «'They are enemies': Jordanian MP defends 1997 killing of Israeli schoolgirls»։ i24 news։ 20 July 2017։ Վերցված է 16 July 2018 
  7. «Islamist MP drops slander charges over ‘Daesh horse riding picture’»։ The Jordan Times։ 1 October 2017։ Վերցված է 16 July 2018