Դիմակահանդեսները Ռիո դե Ժանեյրոյում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցուցադրություն

Դիմակահանդեսները Ռիո դե Ժանեյրոում (պորտ.՝ Carnaval do Rio), ամենամյա անցկացվող դիմակահանդեսներ, որի ընթացքում Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի բնակչության մեծ մասը տարբեր հագուստներ հագած դուրս են գալիս փողոց:

Ընթացակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շքերթների հաջորդականությունը որոշվում է վիճակ գցելու միջոցով:

Դիմակահանդեսը պաշտոնապես տեղի է ունենում ընդամենը երկու օր՝ կիրակի և երկուշաբթի: Դրա ընթացքում ելույթ են ունենում Բրազիլիայի վեց դպրոցներ: Մասնակիցների ընդհանուր քանակը կազմում է մինչև 3 հազար մարդ: Մասնակիցները բաժանվում են խմբերի, որոնց թիվը կազմում է առավելագույնը քառասուն խումբ: 

Դիմակահանդեսների ցուցադրության ժամանակ պետք է կապվեն անվտանգության բոլոր կանոնները: Յուրաքանչյուր խմբի ելույթը պետք է կազմի ոչ ավելի քան 82 րոպե (2009 թվականի որոշմամբ):  Դիմակահանդեսները հեռարձակվում են Բրազիլիայի մի շարք հեռուստաալիքներով՝ ուղիղ եթերով: 

Դիմակահանդեսների ավարտին կազմակերպվում է հրավառություն, իսկ առաջին, երկրորդ և երրորդ տեղերի դափնեկիրները ստանում են դրամական պարգևատրումներ:

Նախապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմակահանդեսի նախապատրաստումը կատարվում է զորահանդեսից անմիջապես հետո: Մասնավոր հովանավորները կատարում են բարձր մակարդակի ծախսեր՝ մասնակիցերի տոնական հանդերձանքների համար: 

Նախապատրաստման աշխատանքներին մասնակցում են նաև տասնյակ մասնագետներ:

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]