Դիեգո Աբդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Դիեգո Աբդյան
Diego Matias Abdian Massimino
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դիեգո Մատիաս Աբդյան Մասսիմինո
Ազգությունը արգենտինացի
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 2, 1982(1982-11-02) (37 տարեկան) կամ նոյեմբերի 22, 1982(1982-11-22)[1] (36 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անդորա Սանտա Կոլոմա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2005 Արգենտինա Ֆերրոկալիս Ուրկիսա
2007-2009 Անդորա Սան Ժուլիա
2010-2011 Անդորա Լուզիտանս
2011-մ.հ. Անդորա Սանտա-Կոլոմա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դիեգո Մատիաս Աբդյան Մասսիմինո (իսպ.՝ Diego Matias Abdian Massimino, նոյեմբերի 2, 1982(1982-11-02) կամ նոյեմբերի 22, 1982(1982-11-22)[1], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, «Սանտա-Կոլոմա» ակումբի պաշտպան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004-2005 թվականներին խաղացել է հայրենիքում՝ հանդես գալով Պրեմիեր C-ի (Արգենտինայի 4-րդ առաջնություն) «Ֆերրոկարրիլ Ուրկիսա» ակումբում[2]:

2007 թվականի ամռանը տեղափոխվել է անդորրական «Սան Ժուլիա» ակումբ: 2007 թվականի հունիսին մասնակցել է Ինտերտոյի Գավաթի երկու հանդիպման՝ բոսնիական «Սլավիայի» դեմ, որոնք ավարտվել է ընդհանուր հաշվով պարտությամբ (4:6): 2007-08 մրցաշրջանում «Սան Ժուլիան» դարձավ Անդորրայի առաջնության արծաթե մեդալակիր և Անդորրայի գավաթի հաղթող: 2008 թվականի հուլիսին մասնակցել է ՈՒԵՖԱ Գավաթի որակավորման առաջին փուլին՝ խաղալով բուլղարական «Չերնո մորեյի» դեմ խաղին, սակայն խաղաց միայն տնային խաղում, որը ավարտվեց պարտությամբ 0:5 հաշվով: Արդյունքում անդորրացիները պարտվեցին (9:0 ընդհանուր հաշվով): 2008-2009 մրցաշրջանում ակումբտ դարձավ Անդորրայի չեմպիոն:

2009 թվականի ամռանը «Սան Ժուլիան» նորմաուտը նշեց Չեմպիոնների Լիգայում: Որակավորման առաջին փուլում ակումբը 2 խաղերի արդյունքում հաղթեց Սան Մարիենոյի «Լևսկի» ակումբին: Առաջին խաղում Աբդյանը կարմիր քարտ ստացավ և բաց թողեց հաջորդ հանդիպումը: Երկու խաղերի արդյունքում «Սան Ժուլիեն» պարտվեց:

2010 թվականի սկզբին տեղափոխվեց «Լուզիտանս»: 2010 թվականի հուլիսին մասնակցել է Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլին՝ մասնակցելով մակեդոնական «Ռաբոտնիչկի» ակումբի դեմ խաղին: Աբդյանը խաղաց միայն արտագնա խաղում: Երկու խաղերի արդյունքում «Ռաբոտնիչկիները» հաղթեցին:

2011 թվականին դարձավ «Սանտա-Կոլոմայի» ֆուտբոլիստ: 2012 թվականի ամռանը մասնակցել է Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլին՝ խաղալով խորվաթական «Օսիեկա» ակումբի դեմ: Դիեգո Աբդյանը խաղաց միայն արտագնա խաղում: Երկու խաղերի արդյունքում «Սանտա-Կոլոման» պարտվեց 1:4 հաշվով:

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անդորրայի չեմպիոն (1) - 2008-09
  • Անդորրայի առաջնության արծաթե մեդալակիր (1) - 2007-08
  • Անդորրայի գավաթի հաղթող (1) - 2008

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Soccerway
  2. Профиль игрока / soccerdatabase.eu

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]