Դեցիմացիա (պատիժ)
Դեցիմացիա (լատ.՝ decimatio, լատ.՝ decimus -ից՝ ամեն տասներորդը), ամեն տասներորդ զինվորի մահապատիժը։ Համարվել է պատժի ամենաբարձր միջոցը հռոմեական բանակում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեցիմացիան կիրառվել է հնագույն ժամանակներից, թեև օգտագործվել է սակավ։ Սովորաբար օգտագործվել է ցենտուրիոններում և կոգորտաներում։ Այս պատժամիջոցը կիրառվել էր հիմնականում լեգեոնի խորհրդանիշը կորցնելու, ըմբոստանալու և դասալքության համար։ Ամենահինը մ․ թ․ ա․ 471 թվականի Տիտոս Լիվիոսի հիշատակումն է, երբ Հռոմը պատերազմում էր վոլսկիների (լատ.՝ Volsci) դեմ։
Պատիժը[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատիժը կրող ստորաբաժանումը բաժանվում էր տասը հոգանոց խմբերի, անկախ կոչումից և ծառայության ժամկետից։ Վիճակահանության միջոցով որոշվում էր, թե ով պետք է ենթարկվի մահապատժի, ինչն էլ իրականացվում էր մնացած ինը զինվորների կողմից՝ քարկոծման կամ փայտերով հարվածների միջոցով։ Ողջ մնացած զինվորները նույնպես ենթարկվում էին պատժի. նրանց կերաբաժնում ցորենը փոխարինվում էր գարով, և նրանց արգելված էր քնել ընդհանուր վրաններում։
Կիրառվել է նաև՝
- Ցենտեզիմացիա (> լատ.՝ centum — «հարյուրյակ») — ամեն հարյուրերորդ զինվորի մահապատիժը ըստ վիճակահանության
- Վիցեեզիմացիա (> լատ.՝ vicesimatio, > vicesimus — «(յուրաքանչյուր) քսաներորդ») — ամեն քսաներորդ զինվորի մահապատիժը ըստ վիճակահանության, կիրառել է հռոմեական կայսր Մակրինուսը։
Որպես հնարավոր պատժի տարբերակ ներկայացված է Պետրոս Առաջինի զինվորական կանոնակարգում[1]։
Քաղաքացիական և ֆիննական պատերազմի տարիներին Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեցիմացիան կիրառվել է նաև նորագույն ժամանակներում՝ Քաղաքացիական և ֆիննական պատերազմի տարիներին Ռուսաստանում։ 1918 թվականի փետրվարին փաստվել է կարմիրգվարդիականների ընտրովի գնդակահարություն։ Ըստ մեկ վարկածի՝ զոհերը ընտրվել են վիճակահանությամբ, ըստ մյուսի նրանց ընտրել է հատուկ զինվորական դատարանը։ Այս միջադեպը մտել է պատմության մեջ «Խուրուսլախտիի վիճակախաղ» անվամբ[2]։
Քաղաքացիական պատերազմի տարիներին Ռուսաստանում դեցիմացիան լայնորեն կիրառել է Լև Տրոցկին, օրինակ՝ 1919 թվականի հոկտեմբերին Պետրոգրադի պաշտպանության ժամանակ նահանջող կարմիրբանակայիններից յուրաքանչյուր տասներորդին գնդակահարում էին[3] ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Артикул воинский, 1716։ (ռուս.)
- ↑ Arto Astikainen, Civil War was Finland's first modern war, Helsingin Sanoma (անգլ.)
- ↑ Революция и гражданская война в России: 1917—1923 гг. Энциклопедия в 4 томах, Терра, 2008, ISBN 978-5-273-00560-0 (ռուս.)