Դերբի (կոկտեյլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դերբի
ՏեսակԲՄԱ-ի պաշտոնական կոկտեյլ
Ենթատեսակկոկտեյլ

«Դերբի»[1] (անգլ.՝ Derby), ալկոհոլային կոկտեյլ, որը պարունակում է ջին, դեղձի բիտտեր և անանուխի տերևներ։ Դասակարգվում է որպես «կոկտեյլ ողջ օրվա համար» (անգլ.՝ All day cocktail): Բարմենների միջազգային ասոցիացիայի (IBA) պաշտոնական կոկտեյլների թվում է՝ «Անմոռանալիները» շարքում (անգլ.՝ Unforgettables)[2]:

Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարմենների միջազգային ասոցիացիայի պաշտոնական բաղադրատոմսով կոկտեյլ պատրաստելու համար անհրաժեշտ է 60 մլ ջին, 2 կաթիլ դեղձի բիտտեր և անանուխի երկու տերև։ Բաղադրիչները խառնում են սառույցով լի բաժակի մեջ, ապա քամվում կոկտեյլի բաժակի մեջ։ Որպես խավարտ օգտագործվում է անանուխի տերևներ[3]։

Տարատեսակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկտեյլն ունի հսկայական տարատեսակներ, որոնք պայմանականորեն բաժանվում են «դեղձային» և «մանհեթենային» ոճերի։ IBA-ի պաշտոնական կոկտեյլը վերաբերում է դեղձայինին, մանհեթենային Derby-ի պատրաստման համար օգտագործվում է 60 մլ բուրբոն, 15 մլ բենեդիկտին և 0,5 մլ անգոստուրա, որպես խավարտ օգտագործվում է կիտրոնի մի կտոր[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Официальные коктейли IBA». www.barclass.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
  2. «Сайт Международной ассоциации барменов». Незабываемые коктейли (անգլերեն). iba-world.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 9-ին. Վերցված է 12 марта 2017 года-ին.
  3. «Derby». International Bartenders Association. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
  4. «Derby Cocktail (Bourbon)». Cold Glass. 2010 թ․ փետրվարի 11. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]