Դեսկոբրիմենտո ազգային պարկ
Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Կազմված է | Անտլանտյան անտառ |
Մասն է | Դիսքավերի Քոսթ Ատլանտյան արգելանտառ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Իտամարաժու |
Հիմնվել է | 1999[1] |
Մակերես | 21 129 հեկտար և 22 694 հեկտար |
Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
Դեսկոբրիմենտո ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional do Descobrimento), ազգային պարկ Բահիա նահանգում, Բրազիլիա։
Տեղագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային պարկը գտնվում է Պրադու մունիցիպալիտետում, Բահիա[2]։ Ընդգրկում է 22693.97 հա տարածք[3]։ Այն ներառում է Աշխարհի բնական համաշխարհային ժառանգության «Ծովափերի հայտնագործություններ» կենսոլորտային արգելոցը[4]։
Շրջակա միջավայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեսկոբրիմենտո ազգային պարկը գտնվում է Ատլանտյան անտառ բիոմում[3]։ Նրա կազմի մեջ է մտնում Ատլանտյան անտառի կարևոր հատվածը՝ Բրազիլիայի հյուսիսարևելյան բարձրավանդակը, որը ամենակարևոր վայրի ապաստանն է Բահիայի հարավում[2]։ Պարկում պաշտպանված տեսակներից են՝ պուման (Puma concolor), Mimagoniates sylvicola ձուկը, իսկ թռչուններից՝ օղակաձև փայտփորիկը (Celeus torquatus), Crax blumenbachii, կոտինգը (Cotinga maculata), երկարապոչ թութակը[3]։
Կառավարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեսկոբրիմենտո ազգային պարկը ստեղծվել է 1999 թվականի ապրիլի 20-ին դաշնային հրամանագրով՝ 21129 հա տարածքով։ 2012 թվականի հունիսի 6-ին տարածքն ընդարձակվել է և կազմել 22 693 հա[2]։ Այն դարձել է Կենտրոնական Ատլանտյան անտառ էկոլոգիական միջանցքի մի մասը, որը ստեղծվել է 2002 թվականին[5]։ Կառավարվում է Չիկո Մենդեսի կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[3]։ Խորհրդատվական խորհուրդը հիմնադրվել է 2008 թվականի փետրվարի 1-ին, իսկ կառավարման ծրագիրը հաստատվել է 2014 թվականի դեկտեմբերի 26-ին[4]։ Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)։ Նպատակն է՝ պահպանել բնական էկոհամակարգերը և նպաստել գիտական հետազոտությունների զարգացմանը, բնապահպանական կրթական գործունեության բարելավմանը և մեկնաբանմանը, ինչպես նաև ապահովել բացօթյա հանգիստ ու էկոտուրիզմ[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.museus.gov.br/wp-content/uploads/2019/06/GuiaDosMuseusBrasileiros_nordeste.pdf
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Unidade de Conservação ... MMA
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Parna do Descobrimento – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
- ↑ 4,0 4,1 PARNA do Descobrimento – ISA
- ↑ Lamas, Crepaldi & Mesquita 2015
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lamas, Ivana Reis; Crepaldi, Maria Otávia; Mesquita, Carlos Alberto Bernardo (2015), Uma Rede no Corredor (PDF) (Portuguese), Conservação Internacional (CI-Brasil), ISBN 978-85-98830-28-5, Վերցված է 2016-10-22-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Parna do Descobrimento (Portuguese), Chico Mendes Institute for Biodiversity Conservation, Արխիվացված է օրիգինալից 2016-08-18-ին, Վերցված է 2016-06-08-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - PARNA do Descobrimento (Portuguese), ISA: Instituto Socioambiental, Վերցված է 2016-06-08-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Unidade de Conservação: Parque Nacional do Descobrimento (Portuguese), MMA: Ministério do Meio Ambiente, Վերցված է 2016-06-08-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դեսկոբրիմենտո ազգային պարկ կատեգորիայում։ |