Jump to content

Դեշանախոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեշանախոտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ենթաընտանիք Դաշտավլուկայիններ (Pooideae)
Ցեղ Դեշանախոտ (Deschampsia)
P.Beauv.

Դեշանախոտ (լատին․՝ Deschampsia), մարգագետնախոտ, մանրախոտ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 60 (այլ տվյալներով՝ 100), Հայաստանում՝ 1 տեսակ՝ դեշանախոտ ճմոտ լատին․՝ D. caespitosa։ Աճում է խոնավ մարգագետիններում, անտառներում, գետափերին, առաջացնում ճմաթմբեր և նպաստում ճահճացմանը։ Ցողունը մերկ է, բարձրությունը՝ մինչև 125 սմ։ Տերևները նեղգծաձև են, վառ կանաչ։ Ծաղկաբույլը փռված է, հուրանանման, հասկիկները՝ մանր։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Ցածր որակի կերաբույս է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։


Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեշանախոտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեշանախոտ» հոդվածին։