Դենի Գրենջեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox baschet.png
Դենի Գրենջեր
Danny Granger in 2005.jpg
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայամի Հիթ
Դիրքը Թեթև հարձակվող
Համար № 33
Ի ծնե տրված անունը Danny Granger, Jr.
Դենի Գրենջեր կրտսեր
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 20, 1983 (32 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նոր Օռլեան, Լուիզիանա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,06 մ
Քաշ 105 կգ
Դպրոց Գրեյս Քինգի անվան ավագ դպրոց (Մետեյր, Լուիզիանա)
համալսարան Բրեդլի (2001–2003)
Նյու Մեքսիկո (2003–2005)
Դրաֆթի տարի 2005 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 17-րդ
Դրաֆթ ակումբ Ինդիանա Փեյսերս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԻնդիանա Փեյսերս (2005-2014)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես Կլիպերս (2014)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայամի Հիթ (2014-այժմ)
Մրցանակներ

  • NBA աստղ (2009)
  • NBAամենակատարելագործված խաղացող (2008)
  • NBA All-Rookie երկրորդ թիմ (2005)
Մեդալներ

ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնություն
 Ոսկի - Թուրքիա 2010

Դենի Գրենջեր կրտսեր (անգլDanny Granger, Jr., ծնվ.՝ ապրիլի 20, 1983թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հարձակվող։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Ֆինիքս Սանս» ակումբում։ Հիմնականում խաղում է որպես թեթև հարձակվող, երբեմն նաև կատարում է ծանր հարձակվողի գործառույթներ[1]։

Ծնվել է Նոր Օռլեանում (Լուիզիանա նահանգ)։ Հաճախել է Մետեյր բնակավայրում գտնվող «Գրեյս Քինգ» ավագ դպրոցը, որն ավարտել է բարձր առաջիդմությամբ՝ 30 բալով հանձնելով ACT ստանդարտավորման թեստը և ընդունելության հրավեր ստանալով Յեյլի համալսարանից։ Ինչևէ դպրոցն ավարտելուց հետո Գրենջերը որոշում է ընդունել Բրեդլիի համալսարանի կրթաթոշակային ծրագիրը, որտեղ անցկացնում է 2001-02 և 2002-03 ուսումնական տարիները։ Վերջին մրցաշրջանում ունենալով ընդամենը 12-18 թիմային արդյունք[2], Գրենջերը տեղափոխվում է Նյու Մեքսիկոյի համալսարան։ 2004-05 մրցաշրջանում իր իսկ պնդմամբ ընդհանուր առմամբ ունեցել է 60 բլոկ, 60 արդյունավետ փոխանցում և 60 խլում։ Գրենջերն համալսարանն ավարտում է քաղաքաշինական ճարտարագետի որակավորմամբ։

Ընտրվել է NBA-ի 2005 թվականի դրաֆթի 17-րդ ընտրությամբ՝ «Ինդիանայի» կողմից[3]։ 1 անգամ ճանաչվել է աստղ (NBA All-Star) ինչպես նաև արժանացել ամենակատարելագործված խաղացողի մրցանակին, որը տրվում է այն բասկետբոլիստներին ովքեր նախորդ մրցաշրջանի հանդեպ անհամեմատելիորեն բարձրացնում են իրենց միջին ցուցանիշները։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg