Դենիս Փափազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դենիս Փափազյան
Ծնվել էդեկտեմբերի 15, 1931(1931-12-15) (88 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան և հասարակական գործիչ
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան, Armenian Assembly of America, Միչիգան-Դիրբոռն համալսարան և Հայկական հետազոտությունների կենտրոն
Ալմա մատերՈւտյնի պետական համալսարան և Միչիգանի համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Ամուսին(ներ)Մերի Փափազյան

Դենիս Նահապետի Փափազյան (անգլ.՝ Dennis R. Papazian, դեկտեմբերի 15, 1931(1931-12-15)), հայ պատմաբան, հասարակական գործիչ: Պատմական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1971): Միչիգանի համալսարանի Հայկական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր:

Նյու Հևենի Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի 11-րդ ռեկտոր Մերի Փափազյանի[1] ամուսինը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիս Փափազյանը ծնվել է 1931 թվականին: 1954 թվականին ավարտել է Վեյնի պետական համալսարանի (Դեթրոյթ, Միչիգանի նահանգ) պատմափիլիսոփայական բաժինը, 1956 թվականին՝ նույն համալսարանի արևելաեվրոպական հետազոտությունների բաժնի և 1958 թվականին՝ Միչիգանի (Էնն Էրբոր) համալսարանի պատմության բաժնի մագիստրատուրաները: 1961-1962 թվականներին աշխատել է Մոսկվայի պետական համալսարանում, ուսումնասիրել է Մոսկվայի և Լենինգրադի պետական արխիների նյութերը[2]: 1966-2002 թվականներին դասախոսել է Միչիգանի (Դիրբոռն) համալսարանում, 1985 թվականից՝ Միչիգանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, 1975-1978 թվականներին՝ Ամերիկայի հայկական համագումարի տնօրեն, 1973-1979 թվականներին՝ տնօրենների խորհրդի նախագահ[3][4]:

Աշխատությունները վերաբերում են 19-րդ դարի Ռուսաստանի, ԽՍՀՄ, Մերձավոր Արևելքի ու հայոց պատմության բազմաթիվ հիմնահարցերի, ինչպես նաև Հայկական հարցի ու հայոց ցեղասպանության[5] լուսաբանմանը[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «New president of Southern Connecticut State University diving right in, all ears» (անգլերեն)։ Վերցված է 2017-07-05 
  2. Yumpu.com։ «DENNIS R. PAPAZIAN CURRICULUM VITAE Table of Contents 1 ...»։ yumpu.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-05 
  3. 3,0 3,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007:
  4. «Dennis R. Papazian» 
  5. «Modern Genocide: The Curse of the Nation State and Ideological Political Parties: The Armenian Case - by Dennis R. Papazian»։ www.ideajournal.com։ Վերցված է 2017-07-05