Դենիս Մարկայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիս Մարկայ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 20, 1991(1991-02-20)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Ջյակովիցա, Հարավսլավիա
Հասակ 180 սմ
Քաշ 73 կիլոգրամ[2]
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Լե Մոն
Պատանեկան կարիերա
2006-2008 Շվեյցարիա Բադեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2012 Շվեյցարիա Բադեն 98 (7)
2011  Շվեյցարիա Ցոֆինգեն 1 (0)
2012  Շվեյցարիա Կյասո 15 (2)
2012-2013 Շվեյցարիա Բելինցոնա 13 (2)
2013  Շվեյցարիա Լուգանո 18 (1)
2015-այժմ Շվեյցարիա Արաու 0 (0)
2015-2016  Շվեյցարիա Լոգանո 11 (0)
2016-այժմ  Շվեյցարիա Լե Մոն 7 (0)
Ազգային հավաքական
2015-այժմ Կոսովո Կոսովո 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դենիս Մարկայ (ալբ․՝ Denis Markaj, փետրվարի 20, 1991(1991-02-20)[1][2], Ջակովիցա, Կոսովո և Մեթոխիա, Սերբիայի Հանրապետություն, ՀՍՖՀ[1]), ֆուտբոլիստ Կոսովոյից, ով հանդես է գալիս պաշտպանի դիրքում։ Ներկայում վարձավճարով խաղում է շվեյցարական Չելենջ լիգայի «Լե Մոն» ակումբում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիս Մարկայն իր ֆուտբոլային կարիերան սկսել է շվեյցարական «Բադեն» ակումբում։ 2008 թվականից մինչև 2012 թվականը նա «Բադեն» ակումբի կազմում մասնակցել է Առաջին լիգայում, որ երրորդն է Շվեյցարիայի ֆուտբոլային լիգաների համակարգում։ 2012 թվականի սկզբում Դենիս Մարկայը տեղափոխվել է Չելենջ լիգայի «Կյասո» ակումբ, որտեղ խաղացել է վարձավճարով։ Նոր ակումբում նա ընդգրկվել է թիմի հիմնական կազմում։ 2012 թվականի մարտի 11-ին Դենիս Մարկայը խփել է իր առաջին գոլը Չելեջ լիգայում՝ «Դելեմոն» ակումբի դեմ տնային խաղում հաշիվը դարձնելով խոշոր[3]։

Վարձավճարով խաղալու ժամկետի ավարտից հետո Դենիս Մարկայը տեղափոխվել է «Բելինցոնա» ակումբ, որը նույնպես այդ ժամանակ հանդես էր գալիս Չելենջ լիգայում։ Այդ ակումբի կազմում մասնակցելով մի քանի հանդիպման՝ Դենիս Մարկայը 2012/13 մրցաշրջանի ձմեռային ընդմիջման ընթացքում վարձավճարով տրվել է Չելենջ լիգայի «Լուգանո» ակումբին։ Այդ ակումբի կազմում Դենիս Մարկայը 2014/15 մրցաշրջանում հաղթել է Չելենջ լիգայում և տեղափոխվել շվեյցարական Սուպերլիգա։ 2015 թվականի հուլիսի սկզբին Դենիս Մարկայը դարձել է «Արաու» ակումբի խաղացող, սակայն շարունակել է հանդես գալ «Լուգանոյի» կազմում՝ խաղալով վարձավճարով։

Շվեյցարիայի ֆուտբոլային գլխավոր լիգայում Դենիս Մարգայն առաջին անգամ խաղացել է 2015 թվականի հուլիսի 19-ին՝ «Սանկտ Գալեն» ակումբի հետ հանդիպման ժամանակ[4]։ 2016 թվականի փետրվարի սկզբին վարձավճարով խաղալու ժամկետն ավարտվել է, և Դենիս Մարկայը տեղափոխվել է Չելենջ լիգայի «Լե Մոն» ակումբ, որտեղ նույնպես խաղում է վարձավճարով։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսովոյի ազգային հավաքականի կազմում Դենիս Մարկայը մասնակցել է երկու հանդիպման՝ խաղալով Հասարակածային Գվինեայի ու Ալբանիայի ազգային հավաքականների դեմ։ Երկու խաղերն էլ եղել են ընկերական և անցկացվել են Պրիշտինայում։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիս Մարկայի խաղերն ու գոլերը Կոսովոյի հավաքականի կազմում
Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Գոլեր Մրցություն
1 10 հոկտեմբերի, 2015 Քաղաքային մարզադաշտ, Պրիշտինա Հասարակածային Գվինեա Հասարակածային Գվինեա 2:0 Ընկերական խաղ
2 13 նոյեմբերի, 2015 Քաղաքային մարզադաշտ, Պրիշտինա Ալբանիա Ալբանիա 2:2 Ընկերական խաղ

Ընդհանուր՝ 2 խաղ / 0 գոլ (national-football-teams.com)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 https://www.sfl.ch/challengeleague/klubs/fc-winterthur/player/denis-markaj/season/201819/
  3. «Chiasso 4:0 Delémont» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 5 ապրիլի, 2016-ին.
  4. «St. Gallen 2:0 Lugano» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 5 ապրիլի, 2016-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]