Դենիս Դավիդովի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիս Դավիդովի տուն
Տեսակտեսարժան վայր, շենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԽամովնիկի շրջան
Հիմնադրված է1820
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Դենիս Դավիդովի տուն (ռուս.՝ Дом Дениса Давыдова), XIX դարի սկզբի առանձնատուն Մոսկվայի կենտրոնում (Բոլշոյ Զնամենսկի նրբանցք, տուն 17)։ Այդ տանը 1826 - 1830 թվականներին ապրել է բանաստեղծ, 1812 թվականի Հայրենական պատերազմի հերոս, գեներալ-մայոր Դենիս Դավիդովը։ Ներկայումս առանձնատունը պատկանում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը։ Դենիս Դավիդովի տունն ունի մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլշոյ Զնամենսկի նրբանցքում այս ոչ մեծ առանձնատունը կառուցվել է 1812 թվականի հրդեհից անմիջապես հետո։ 1826 թվականին այն ձեռք է բերել Դենիս Դավիդովը իր կնոջ անունով, և այնտեղ ապրել է մինչև 1830 թվականը։ Ըստ խոստովանական ցուցակի՝ այս տանն ապրել են «գեներալ-մայոր Դիոնիսի Վասիլևիչ Դավիդովը, նրա կինը՝ Սոֆյա Նիկոլաևնան և երեխաները՝ Վասիլին, Նիկոլայը, Դիոնիսին և Ախիլին»[3]։ Ենթադրաբար այդ տանը Դենիս Դավիդովին այցելել է Ա. Ս. Պուշկինը[4]։ 1830 թվականին Դավիդովները հեռացել են այս տնից, իսկ 1833 թվականին վաճառել են այն։ 1835 թվականին Դավիդովները ձեռք են բերել Պրեչիստենկա փողոց, 17 հասցեի տուն-պալատը[3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկհարկանի առանձնատունը գրեթե չի վերակառուցվել XIX դարի սկզբից։ Կենտրոնական մասն ավարտվում է ցածր եռանկյունաձև ճակտոն ունեցող ոչ մեծ կիսահարկով։ Կողային մասերը առաջին հարկի մակարդակով սկզբնապես երեսպատված էին կոպտատաշ քարով[4]։ Երկրորդ հարկի երեք պատուհաններն ունեն զարդաքիվեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Постановление Совета Министров РСФСР № 624 от 04.12.1974
  2. Жилой дом, начало XIX в. Արխիվացված 2018-05-16 Wayback Machine // data.mos.ru
  3. 3,0 3,1 Романюк С. К. Переулки старой Москвы. — М.: ЗАО Издательство Центрполиграф, 2013. — С. 27. — ISBN 978-5-227-04274-3
  4. 4,0 4,1 Волочин Н. М. Пушкинские места Москвы и Подмосковья. — М.: Московский рабочий, 1979. — С. 73.