Դենիս Դավիդովի դաստակերտ
Տեսակ | կալվածք և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Խամովնիկի շրջան |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մշակութային ժառանգության հայտնաբերված օբյեկտ[1] |
Դենիս Դավիդովի դաստակերտ (ռուս.՝ Усадьба Дениса Давыдова), դաստակերտ Մոսկվայում, Պրեչիստենկա փողոց, տուն 17/10 հասցեով։ Մշակութային ժառանգության հայտնաբերված օբյեկտ է[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XVIII դարի երկրորդ կեսին դաստակերտի համակառույցը, որը ներառում էր գլխավոր տունը, պարտեզը և կողաշենքերը, զբաղեցնում էր ամբողջ թաղամասը՝ Բարիկովի նրբանցքից մինչև Սեչենովի նրբանցք։ Գլխավոր շենքը կառուցվել է 1770-ական թվականներին՝ XVIII դարի առաջին կեսի ապարանքի հիման վրա։ Այդ ժամանակ կալվածքի տերը եղել է մոսկվացի ոստիկանապետ Նիկոլայ Պետրովիչ Արխարովը։ Շենքը կառուցվել է վաղ կլասիցիզմի ոճով։ Այդ նույն ժամանակ կառուցվել են նաև երկու կողմերից գլխավոր բակը պարսպած մեկհարկանի կողաշենքերը։ Դաստակերտը տուժել է 1812 թվականի հրդեհից, բայց վերականգնվել է։ Տունը պսակված էր կիսաշրջանաձև պատուհան ունեցող կիսահարկով, ճակատը զարդարված էր կրկնակի և միակի կորնթոսյան սյուներով՝ շքամուտքի երկու կողմերից։ 1830-ական թվականներին գլխավոր տան թևերին և կողաշենքերին հարկ է ավելացվել, իսկ 1869-1874 թվականներին ճարտարապետ Ա. Լ. Օբերը դրանք վերակառուցել է՝ փայտե շինությունները փոխարինելով քարե շինություններով[3]։
Արխարովից հետո դաստակերտը պատկանել է գեներալ Դ. Ի. Բիբիկովին։ 1835-1837 թվականներին դաստակերտի սեփականատերն է եղել բանաստեղծ, 1812 թվականի Հայրենական պատերազմի հերոս, գեներալ-մայոր Դենիս Դավիդովը, նրան այստեղ հյուրընկալվել է Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը։ Հետագայում դաստակերտում տեղակայվել է Ս. Ա. Արսենևայի օրիորդաց վարժարանը[3]։
Խորհրդային տարիներին այս տանը գործել է կոմկուսի շրջանային կոմիտեն։
Ճակատին փակցված է Դ. Դավիդովի հուշատախտակը, որի հեղինակն է Ա. Կոտիրևը[4]։ 1930-ական թվականների սկզբին տանն ապրել է հեղափոխական Վերա Ֆիգները[5]։
Ներկայումս դաստակերտը վերանորոգվել է, բայց օրիգինալ ինտերիերը կորսվել են[4], մեկ այլ տեղեկության համաձայն՝ պահպանվել է XIX դարի մի որմնանկար[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Протокол секции № 1 «Историко-культурная экспертиза объектов» ИКЭС при МКН № 1/37 от 19.02.2009
- ↑ «Городская усадьба Бибиковых - Д.В. Давыдова, XVIII-XIX вв» (ռուսերեն). Департамент культурного наследия города Москвы. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.
- ↑ 3,0 3,1 Москва: Энциклопедия, 1997, էջ 243
- ↑ 4,0 4,1 «Усадьба Дениса Давыдова» (ռուսերեն). Узнай Москву. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Фигнер Вера Николаевна». Лица Москвы. Московская энциклопедия. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Москва: Архитектурный путеводитель / И. Л. Бусева-Давыдова, М. В. Нащокина, М. И. Астафьева-Длугач. — М.: Стройиздат, 1997. — С. 285. — 512 с. — ISBN 5-274-01624-3
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Москва: Энциклопедия / Глав. ред. С. О. Шмидт; Сост.: М. И. Андреев, В. М. Карев. — М. : Большая российская энциклопедия, 1997. — 976 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-277-3.