Դենիզ Քոութս
Դենիզ Քոութս անգլ.՝ Denise Coates | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1967[1] (57 տարեկան) |
Ծննդավայր | Սթոք-օն-Թրենտ, Սթոք-օն-Թրենթ, Սթեֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Շեֆիլդի համալսարան |
Մասնագիտություն | գործարար |
Աշխատավայր | bet365? |
Ծնողներ | հայր՝ Peter Coates? |
Պարգևներ և մրցանակներ |
Դենիզ Քոութս (սեպտեմբերի 26, 1967[1], Սթոք-օն-Թրենտ, Սթոք-օն-Թրենթ, Սթեֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի բիզնես լեդի, միլիարդատեր, Bet365 կազմակերության հիմնադիրը և գործադիր տնօրենը[4]։
2019 թվականի հոկտեմբերին Forbes ամսագիրը Քոութսի սեփական կապիտալը գնահատել է 12,2 մլրդ դոլար[5]։ 2018 թվականին Քոութսին վճարել են 323 միլիոն ֆունտ ստերլինգ՝ ներառյալ ընկերության շահաբաժինների 50 տոկոսը 92,5 միլիոն ֆունտ ստերլինգով[6]։ 2019 թվականի դրությամբ Քոութսը բրիտանական ընկերությունների ամենաբարձր վարձատրվող գործադիր տնօրենն էր և Մեծ Բրիտանիայի ամենահարուստ կանանցից մեկը՝ «Sunday Times Rich»-ի ցուցակի համաձայն։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դենիզ Քոութսը «Սթոք Սիթի» ֆուտբոլային ակումբի նախագահ Պիտեր Քոութսի ավագ դուստրն է և Bet365-ի տնօրենը։ Նա Շեֆիլդի համալսարանում ստացել է էկոնոմետրիկայի առաջին աստիճանի դիպլոմ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցում ուսանելու ընթացքում Քոութսը սկսել է աշխատել Provincial Racing ֆինանսական դեպարտամենտում՝ իր ընտանիքին պատկանող բուքմեյքերական գրասենյակում։ Համալսարանն ավարտելուց հետո շարունակել է աշխատել Provincial Racing ընկերությունում որպես հաշվապահ։ Դրանից հետո՝ 1995 թվականին, Քոութսը դարձել է փոքր խանութների ցանցի կառավարիչ տնօրեն։ Նույն տարում նա Barclays-ից վարկ է ստացել մրցակից ցանցի ձեռքբերման համար։
Bet365
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականի հունվարին Քոութսը ձեռք է բերել Bet365.com դոմեյն անունը[7]։ Այն գործարկվել է 2001 թվականին՝ որպես առցանց խաղադրույքների կայք։ Ընկերությունը 15 միլիոն ֆունտ ստերլինգ է վերցրել Շոտլանդիայի թագավորական բանկից (անգլ.՝ The Royal Bank of Scotland Plc) Քոութս ընտանիքին պատկանող խաղադրույքների խանութների գրավի դիմաց։ 2005 թվականին դրանք 40 միլիոն ֆունտով վաճառվել են Coral-ին՝ մարելով RBS-ին ունեցած վարկը։
2016 թվականի դրությամբ Bet365-ը առցանց մոլախաղերի խոշորագույն ընկերություններից մեկն էր աշխարհում՝ $2 միլիարդ եկամուտով և $45 միլիարդ տարեկան խաղադրույքների հնարավորությամբ։ Ընկերությանը պատկանում է նաև Stoke City Football Club-ի բաժնետոմսերի մեծամասնությունը։ 2015 թվականին Bet365-ը իր գլխավոր գրասենյակը Սթոքից տեղափոխել է Ջիբրալթար՝ բիզնեսի առավել բարենպաստ օրենքների պատճառով։ Քոութսը շարունակում է ղեկավարել ընկերությունը իր եղբոր և գործադիր տնօրեն Ջոն Քոութսի հետ[8]։
Քոութսը Bet365-ի բաժնետոմսերի 50,01%-ի մեծամասնության բաժնետերն է։ 2019 թվականի դեկտեմբերի դրությամբ նրա անձնական կարողությունը գնահատվում է 12 միլիարդ դոլար[5]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոութսը ամուսնացած է Ռիչարդ Սմիթի հետ, ապրում են Սանդբաչին մոտ գտնվող Բեթչթոուն բնակավայրում։ Նա վարում է Aston Martin մակնիշի մեքենա՝ անհատականացված պետհամարանիշներով՝ իր անվան սկզբնատառերով։
Նրանք ունեն հինգ երեխա, այդ թվում՝ չորսը, որոնց մասին 2014 թվականի մարտին հաղորդվել էր որպես «վերջերս որդեգրված մի ընտանիքից»։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հունվարին Քոութսն արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի՝ հասարակությանը և բիզնեսին մատուցած ծառայությունների համար[9]։ Նա 2012 թվականին Սթենֆորդշիրի համալսարանի կողմից ստացել է պատվավոր դոկտորի կոչում[10]։
2013 թվականին Քոութսը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի 100 ամենաազդեցիկ կանանցից մեկը՝ ըստ «Woman’s Hour BBC Radio 4»-ի տվյալների[11]։
2019 թվականին Քոութսը ներկայացվել է սպորտային խաղադրույքների Փառքի սրահում, որը կառավարվում է Sports Betting Community (SBC) համայնքի կողմից՝ խաղային ինդուստրիայում իր առաջնորդության համար[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.telegraph.co.uk/business/2019/12/18/bet365-chief-denise-coates-retains-crown-britains-best-paid/
- ↑ https://www.independent.co.uk/news/people/profiles/against-the-odds-denise-coatess-good-fortune-9169196.html
- ↑ http://www.staffs.ac.uk/events/graduation/2012/honoraries/denise_coates/index.jsp
- ↑ Gill, Oliver (2019 թ․ դեկտեմբերի 18). «Bet365's Denise Coates cements place as world's best-paid woman with £320m payday». The Telegraph. 0307-1235. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ 5,0 5,1 «Denise Coates». Forbes (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Subscribe to read | Financial Times». www.ft.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
{{cite web}}
: Cite uses generic title (օգնություն) - ↑ «Denise Coates: the hidden 24/7 woman behind Bet365». the Guardian (անգլերեն). 2012 թ․ հունիսի 8. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ correspondent, Rupert Neate Wealth (2018 թ․ նոյեմբերի 21). «Bet365 founder paid herself an 'obscene' £265m in 2017». The Guardian. 0261-3077. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Denise Coates is among those named in New Year Honours». BBC News. 2011 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Denise Coates CBE - Honorary Graduate - Staffordshire University». www.staffs.ac.uk. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Denise Coates». www.bbc.co.uk. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «SBC Announces New Inductees for Sports Betting Hall of Fame». SBC News (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.