Դենիզ Բարիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Դենիզ Բարիշ
Deniz Barış
DenizBarışAntalyaspor.JPG
Անձնական տվյալներ
Ազգությունը թուրք
Քաղաքացիությունը Թուրքիա Թուրքիա
Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 2, 1977(1977-07-02)[1] (42 տարեկան)
Ծննդավայր Կամախ, Էրզինջանի նահանգ, Թուրքիա
Հասակ 184 սմ
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք հենակետային կիսապաշտպան
կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
-1999 Գերմանիա SV Este 06/70
1999-2002 Գերմանիա Սանտկ-Պաուլի 38 (1)
2002-2004 Թուրքիա Գենչերբիրլիգի 57 (4)
2004-2010 Թուրքիա Ֆեներբահչե 102 (2)
2010-2014 Թուրքիա Անթալյասպրա 95 (2)
Ազգային հավաքական
2003-2007 Թուրքիա Թուրքիա 21 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դենիզ Բարիշ (թուրք.՝ Deniz Barış, հուլիսի 2, 1977(1977-07-02)[1], Կամախ, Էրզինջանի նահանգ, Թուրքիա), թուրք նախկին ֆուտբոլիստ, ով հանդես է եկել կիսապաշտպանի և պաշտպանի դիրքերում: Խաղացել է նաև Թուրքիայի ազգային հավաքականում:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիզ Բարիշը սկսել է իր կարիերան «SV Este 06/70» գերմանական սիրողական ակումբում: 1999 թվականին նա պայմանագիր է կնքել Բունդեսլիգայի երկրորդ դիվիզոնում հանդես եկող «Սանտկ-Պաուլի» ակումբի հետ: 2001 թվականի մայիսի 20-ին Դենիսը խփել է իր առաջին գոլը պրոֆեսիոնալ մակարդակով, որ հաղթանակ է պարգևել իր ակումբին «Նյուրնբերգի» դեմ արտագնա խաղում[2]: 2000/01 մրցաշրջանի արդյունքում «Սեն Պաուլին» տեղ է գրավել Բունդեսլիգայում: 2001 թվականի հուլիսի 29-ին Դենիսը կատարել է իր դեբյուտը գերմանական բարձրագույն լիգայում՝ փոխարինման դուրս գալով «Հերթայի» դեմ տնային խաղի վերջում[3]:

2002 թվականի ամռանը Դենիզը տեղափոխվել է թուրքական սուպերլիգայում հանդես եկող «Գենչերբիրլիգի»  ակումբ, որի կազմում անցկացրել է երկու մրցաշրջան: 2003 թվականի ապրիլի 13-ին «Ֆեներբահչե» ակումբի դեմ խաղի վերջին րոպեին դարձել է գոլի հեղինակ, ինչի շնորհիվ մայրաքաղաքային ակումբը մրցակցի դաշտում խաղն ավարտել է ոչ-ոքի[4]: 2004 թվականի ամռանը Դենիզը տեղափոխվել է «Ֆեներբահչե», որտեղ նա անցկացրել է 6 տարի:  Այս ընթացքում նա ակումբի կազմում երկու անգամ դարձել է Թուրքիայի չեմպիոն և հաղթել Թուրքիայի Սուպերգավաթի խաղարկությունում: 2010 թվականին Դենիզը պայմանագիր է կնքել «Անտալյասպոր» ակումբի հետ: 2012 թվականի հոկտեմբերի 29-ին նա խփել է իր առաջին գոլն ակումբի կազմում՝ գրավելով «Ֆեներբահչեի» դարպասը, որի հետ հանդիպումն ավարտվել է «Անթալյասպորի» անսպասելի հաղթանակով[5]: 2013/14 մրցաշրջանի վերջում Դենիզն ավարտել է իր պրոֆեսիոնալ կարիերան:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիա «Ֆեներբահչե»

  • Թուրքիայի չեմպիոն (1) – 2004/05, 2006/07
  • Թուրքիայի սուպերգավաթակիր (1) – 2007

Թուրքիա Թուրքիայի հավաքական

  • Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր (1) – 2003

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «1. FC Nürnberg 1 : 2 FC St. Pauli» (անգլերեն)։ Վերցված է 14 июля 2016 
  3. «FC St. Pauli 0 : 0 Hertha BSC» (անգլերեն)։ Վերցված է 14 июля 2016 
  4. «Fenerbahçe 3 : 3 Gençlerbirliği» (անգլերեն)։ Վերցված է 14 июля 2016 
  5. «Fenerbahçe 1 : 3 Antalyaspor» (անգլերեն)։ Վերցված է 14 июля 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]