Դեյվիդ Պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դեյվիդ Պարկ
անգլ.՝ David Park
Դեյվիդ Պարկ.jpg
Ծնվել էմարտի 17, 1911(1911-03-17)[1][2][3]
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ
Վախճանվել էսեպտեմբերի 20, 1960(1960-09-20)[1][2][3] (49 տարեկան)
Մահվան վայրԲերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[4]
ԿրթությունՍան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ և նկարիչ
Ոճաբստրակտ էքսպրեսիոնիզմ և Bay Area Figurative Movement?
Թեմաներգեղանկարչություն
ԱշակերտներJess Collins?[5]

Դեյվիդ Պարկ (մարտի 17, 1911(1911-03-17)[1][2][3], Բոստոն, ԱՄՆ - սեպտեմբերի 20, 1960(1960-09-20)[1][2][3], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ և պիոներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյվիդ Պարկը ծնվել է Բոստոնում, Մերի Թիների և Չարլզ Էդվարդ Պարկի ընտանիքում։ Նրա վաղ տարիքում ձևավորված տաղանդը նկատել է քանդակագործ Էվելին Բաչելդրը։ 1928 թվականին Դեյվիդը տեղափոխվում է Լոս Անջելես,որտեղ սովորում է Օտիսի արվեստի ինստիտուտում։ Մեկ տարի անց տեղափոխվում է Բերկլի, որտեղ էլ 1930 թվականին ամուսնանում է Լիդյա Նևիլի հետ, ումից ունենում է երկու աղջիկ։ Իր առաջին ցուցահանդեսը եղել է 1933 թվականին Օկլենդի արվեստի ինստիտուտում։ 1943 թվականին սկսել է դասավանդել Կալիֆորնիայի գեղարվեստի դպրոցում, որն այժմ հայտնի է Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտ անունով։ Պարկը նկարում էր պատկերավոր նկարներ 1950 թվականից մինչև 1959 թվականը, երբ հիվանդացավ քաղցկեղով։ Նա նկարում էր այն, ինչ տեսնում էր՝ փողոցում խաղացող երեխաներ, երաժիշտներ, իր ընկերներին, մարդկանց տներ։ Կյանքի վերջին տարիներին նա շարունակեց նկարել ջրաներկերով, որնոնք ինքն էր պատրաստում։ Սակայն 1960 թվականին 49 տարեկան հասակում Դեյվիդ Պարկը մահանում է քաղցկեղից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]