Դեյվիդ Բերկովից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դեյվիդ Բերկովից
David Berkowitz
Ծնվել էհունիսի 1, 1953(1953-06-01)[1][2] (66 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունսերիական մարդասպան
Ստորագրություն
1st Son of Sam letter.jpg
David Berkowitz Վիքիպահեստում

Դեյվիդ Ռիչարդ Բերկովից (անգլ.՝ David Richard Berkowitz, իսկական անունը Ռիչարդ Դեյվիդ Ֆոլկո, ծնված՝ հունիսի 1, 1953 թ.), այլ կերպ հայտնի որպես «Սեմի որդի» և «0.44 տրամագծով մարդասպան», ամերիկացի սերիական մարդասպան, ով 1976 թ.-ի հուլիսից մինչև 1977 թ.-ի օգոստոս ամիսները Նյու Յորքում սպանել է 6 հոգու և վիրավորել 7-ի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Դեյվիդ Ֆալկոն ծնվել է 1953թ․ հունիսի 1-Ին Բրուկլին թաղամասում։ Մայրը` Բեթի Բրոդերը ամուսնացած է լինում Էնթընի Ֆալկո անունով մի իտալական-ամերիկյան ծագմամբ քաղաքացու հետ։ Դեյվիդ Ֆալկոն ծնվել է մոր ամուսնական դավաճանության պատճառով Ջոզեֆ Կլեյմանի հետ, որը նրա առջև պայման էր դրել երեխայից ազատվելու համար։ Դեյվիդը դառնում է Նաթան և Պեռլ Բերկովիցների որդեգիր զավակը, որոնք չէին կարղ երեխաներ ունենալ։

Նա մեծացել է ջերմությամբ շրջապատված միջավայրում։ Դպրոցում նա եղել է շփվող , լավ է սովորել, խաղացել է բասկետբոլ։ Սակայն չէր կարողանում սերտ հարաբերություններ ձևավորել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ։ Երեխա հասակում նրա մոտ զարգացել է պիրոմանիա՝ վախ կրակից։ Դրա պատճառը Նյու Յորքում տեղի ունեցած ավելի քան 200 աղբամանների և դատարկ տարածքների հրդեհն էր։ Ենթարկվել է մաստուրբացիայի։ Բոլոր այրվածքների մասին գրել է իր տետրում։

14 տարեկանում նրա որդեգիր մայրը՝ Պեռլ Բերկովիցը մահանում է քաղցկեղից։ Դեյվիդի համար դա ծանր ողբերգություն էր։ 1969 թվականին տեղափոխվել է Նյու Յորքի Բրոնքս թաղամաս։ Այնտեղ նրա որդեգիր հայրը՝ Նաթան Բերկովիցն ամուսնանում է երկրորդ անգամ։ Այդ ամենը Դեյվիդին դուր չի գալիս։

1971 թվականի հունիսին մեկնում է զինվորական ծառայության։ Իր կամքով նրան ուղարկում են ոչ թե Վիետնամ, այլ Կորեա։ Այնտեղ նա վարակվում է հոնորեայով, ինչպես նաև փորձում է թմրամիջոցներ, հուդայականությունը փոխում է քրիստոնեությամբ, որը նույնիսկ սկսում է քարոզել։

3 տարի ծառայելուց հետո 1974 թվականին վերադառնում է որդեգիր հրեա հոր մոտ, որը նրան քննադատում է հուդայականությունից հրաժարվելու համար։ Շուտով նա ինքնուրույն կյանք է սկսում։ Որոշում է գտնել իր իսկական ծնողներին։ Պաշտոնական բյուրո հարցումներ ուղարկելով նա գտնում է իր հարազատ մորը, որն ապրում էր Լոնգ-Այլենդում։ Երկուսն էլ ուրախանում են միմյանց տեսնելուց և հետագայում որդին սկսում է հաճախակի այցելել մորը, ինչպես նաև իր հարազատ քրոջն ընտանիքին։ 1974 թվականից Դեյվիդը սկսում է ապրել Նյու-Ռոշելում, րտեղից 2 ամիս անց տեղափոխվում է և հաստատվում Յոնկերս քաղաքում՝ Սոճու պւրակի մոտ և աշխատանքի է անցնում նյույորքյան փոստում։

Սպանություններ և հարձակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականի հուլիսի 29-ին Charter Arms Bulldog .44 Special զենքից կրակում է երկու պատահական հանդիպած աղջիկների՝ 18-ամյա Դանա Լորիային և նրա 19-ամյա ընկերուհուն՝ Ջոջի Վալենտեին, որոնք մեքենայի մեջ էին նստած։ Դանան մահանում է, իսկ ընկերուհին ողջ է մնում։

Հուլիսի 29-ին Նյու Յորքի Քուինս զբոսայգում կրակում է 18-ամյա Ռոզմարի Քուինին և նրա ընկերոջը՝ 20-ամյա Կարլ Դենարոյին։ 5 կրակոցներից նպատակակետին է հասնում միայն մեկը, փամփուշտը թեթևակի կպնում է տղային, իսկ Ռոզմարին չի վնասվում։

Նոյեմբերի 27-ին մարդասպանը հարձակվում է 16-ամյա Դոննա Դեմազիի և 18-ամյա Ջոանա Լոմինոյի վրա։ Փամփուշտը Ջոանայի ողնաշարին է հասնում, Դոննան վնասվում է պարանոցից։ Երկուսն էլ ողջ են մնում, սակայն Ջոանան հաշմանդամ է մնում։

1977 թվականի հունվարի 30-ին Բերկովիցը կրակում է 30-ամյա Ջոան Դիլին և 26-ամյա Կրիստին Ֆրոյնդին, որոնք մեքենայի մեջ էին նստած։ Ջոնը ողջ է մնում, իսկ Կրիստինան, որի գլուխն էր վնասվել, մահանում է հիվանդանոցում։

Հաջորդ զոհը 19-ամյա Վիրջինիա Ոսկերիչյանն էր։ Նա մահացել է մարտի 8-ին՝ գլխին ուղղված կրակոցից։

Ապրիլի 16-ին Բրոնքսում նա կրկնակի սպանություն է կատարում, կրակելով 18-ամյա Վալենտինա Սուրիանիին և 20-ամյա Ալեքսանդրա Էսոյին։ Աղջիկը միանգամից մահանում է, իսկ երիտասարդը՝ 2 ժամ անց։

Հաջորդ հարձակումը գործում է հունիսի 25-ին՝ 2 ամիս անց։ 20-ամյա Սալվադոր Լուպոն և 17-ամյա Ջուջի Պլաչիդոյին կրակաում է մեքենայի մեջ, սակայն կարողանում են փախչել և ողջ մնալ։

Հուլիսի 31-ին Բրուկլինում նա հարձակվում է 20-ամյա Բոբբի Վիոլանտեի և Սթեյսի Մսկովիցի վրա։ Առաջինի մոտ վնասվում են տեսողական և լսողական նյարդերը, իսկ մյուսը 2 օր հետո մահանում է։ Նրան Սեմի որդու վերջին զոհերն էին։

Ձերբակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականի հուիսի 31-ին նա գործում է իր վերջին սպանությունը, որի ժամանակ 7 հոգի ծանր վնասվածք է ստանում։ Այդ օրը նրան ձերբակալում են։

Բերկովիցն ամեն ինչ խոստովանում է, սակայն ասում է, որ սպանությունները պատվիրել էր իր հարևան Սեմ Կարը։

Դատավճիռը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատարանը նրան դատապարտում է 365 տարվա ազատազրկման։

1979 թվականի հուլիսի 10-ին բանտում նա հարձակվում է մեկ այլ ձերբակալվածի վրա և վնասում նրան ածելիով։ Նրա վրա 56 կար է դրվում, որից հետո նա ասում է, որ նրան ստիպում են լռել։ Ավելի ուշ նա խոստովանում է, որ խաբել է սատանայ մասին և սպանել է սեռական կոմպլեքսների պատճառով։

1987 թվականին նա նորից քրիստոնյա է դառնում։ Ըստ իր վկայություն նրա վերադարձը հավատին տեղի ունեցավ Աստվածաշնչի ընթերցումից հետո ( Սաղմոսարան 33:7 Գրպանի Աստվածաշնչից)[3]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]