Դեղնափոր գեղգեղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեղնափոր գեղգեղիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Շահրիկներ
Ցեղ Գեղգեղիկներ
Տեսակ Դեղնափոր գեղգեղիկ
Լատիներեն անվանում
Phylloscopus trochiloides
(Sundevall, 1837)
Հատուկ պահպանություն
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 562159
NCBI 48154
EOL 1052679

Դեղնափոր գեղգեղիկ (լատին․՝ Phylloscopus trochiloides), շահրիկների ընտանիքի թռչուն։ Բևադրող-չվող է, քիչ տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 10 սմ է, թևերի բացվածքը՝ 16-20 սմ, կենդանի զանգվածը՝ 7-8 գ։ Փոքր շահրիկ է, ոտքերը՝ դարչնագույն՝ վարդագույն երանգով։ Վերևից ձիթապտղագույն-կանաչ է, ներքևից՝ հիմնականում բաց դեղին։ Հոնքը լայն, դեղին շերտով է, որը տարածվում է դեպի ծոծրակը։ Թևին կա դեղնավուն 1-2 զոլ։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտապես գործունյա է, կեր է փնտրում ծառերի միջին և վերին սաղարթներում։ Բնակվում է անտառներում, թփուտներում։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է անողնաշարավորներով։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարնանային վերադարձը՝ ապրիլի վերջ-մայիսի սկզբին։ Լիարժեք երգը առանց ընդհատումների լսվում է մայիսի սկզբից օգոստոսի 1-ին տասնօրյակը։ Բները ձվերով հայտնվում են մայիսի 2-րդ կեսից հունիսի վերջը, կրկնակի բնադրման դեպքում՝ հուլիսի սկզբին։ Բույնը գնդաձև է՝ չոր բույսերից։ Բնադրում է գետնին։ Թռիչքին լիարժեք տիրապետող ձագերը գրանցված են հունիսի վերջից։ Հուլիսի 2-րդ կեսից հայտնվում են թռիչքին լավ տիրապետող երիտասարդ թռչունների քոչվոր խմբեր։ Աշնանային չուն՝ սեպտեմբերին։ Կենսակերպին վերաբերող այլ հատկանիշների մասին տվյալները բացակայում են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։