«Դեղին ծաղիկներ կանաչ խոտերի վրա» (վիետ․՝ Tôi thyy hoa vàng trên C Xan xanh, բառացի թարգմանությունը՝ «Ես տեսել եմ դեղին ծաղիկներ կանաչ խոտերի վրա»[2]), վիետնամական դրամատիկ ժանրի ֆիլմ, որը նկարահանվել է Վիկտոր Վուի կողմից Նգուեն Նյաթ Անյայի վեպի հիման վրա[3][4]։ Վիետնամում պրեմիերան կայացել է 2015 թվականի հոկտեմբերի 2-ին։
Ֆիլմը պատմում է 1980-ականների վերջին վիետնամական փոքրիկ գյուղում ապրող 12-ամյա տղայի հասունանալու մասին։
Թիեուին դուր է գալիս իր հարևանի դստերը՝ Մանը, բայց նա չի կարողանում աղջկան ասել իր լուրջ սիրո մասին, քանի որ նա դեռ շատ փոքր է։ Թիեուն անընդհատ տեսնում է, թե ինչպես է իր կրտսեր, բայց ավելի համարձակ եղբայր Թիոնգը հեշտությամբ շփվում իր հասակակից Մանի հետ, և Թիեուն սկսում է նախանձել Թիոնգին։ Մի օր, սխալ հասկանալով եղբոր՝ պատահական լսած մի արտահայտություն, նախանձի և չարության պոռթկման պահին Թիեուն փայտով հարվածում է նրա մեջքին։ Թիեուն անմիջապես հասկանում է, որ սխալվել է, բայց արդեն շատ ուշ է. կրտսեր եղբոր ողնաշարը վնասվել է, և ըստ ամենայնի, նա այլևս երբեք չի կարողանա քայլել։ Բոլորովին անմեղ կրտսեր եղբոր հանդեպ մեղքի, զղջման և խղճահարության զգացումները համակում են Թիեուին։
2015 թվական – «Մետաքսե ճանապարհ» միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում (Ֆուչժոու, Չինաստան)[5][6],
2015 թվական – «Ոսկե ջրաշուշան» Վիետնամի 19-րդ կինոփառատոն Հոշիմինում[7],
2016 թվական – Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի TIFF Kids Award Winners մանկական ժյուրիի մրցանակ (կատեգորի՝ 11-13 տարեկաններ) «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում[8],
2016 թվականի – Վիետնամի «Ոսկե օդային օձ 2015» ազգային կինոմրցանակաբաշխության «Արծաթե օձ» մրցանակ «կինոֆիլմեր» անվանակարգում[9],
2016 թվական – «Վիետֆիլմֆեստ» վիետնամական 9-րդ միջազգային կինոփառատոն (Օրինջում, Կալիֆոռնիա, ԱՄՆ), «Բրոնզե թմբուկ» ժյուրիի գլխավոր մրցանակ «լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում[10],
2016 թվականին ֆիլմը Վիետնամի կողմից առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում[11], բայց թեկնածուների ցանկում չի ընդգրկվել։