Դեկարբօքսիլացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեկարբօքսիլացում

Դեկարբօքսիլացում (դե․․․+ կարբօքսիլացում), օրգանական թթուների կարբօքսիլխմբից -ի պոկում։ Կարբօքսիլացման հակադարձ ռեակցիան է։ Թթվի բնույթից կախված՝ դեկարբօքսիլացում կատարվում է տարբեր ճանապարհներով։ Ալիֆատիկ շարքի թթուները () նատրոնակրի ևևտ տաքացնելիս անջատում են և առաջացնում ածխաջրածին։ Մալոնաթթվի, ցիանքացախաթթվի և դարչնաթթվի տիպի թթուները անջատում են ուղղակի տաքացնելիս, իսկ թրթնջկաթթուն խիտ -ի ազդեցությամբ դեկարբօքսիլացվում է՝ առաջացնելով և ջուր, մրջնաթթուն՝ և ջրածին, պիրոխաղողաթթուն՝ և քացախալդեհիդ։ Արոմատիկ թթուների դեկարբօքսիլացումը կատարվում է քինոլինի միջավայրում, պղնձի փոշու առկայությամբ տաքացնելիս։ Դեկարբօքսիլացում կատարվում է նաև ֆերմենտատիվ ճանապարհով, որը նյութափոխանակության պրոցեսի կարևոր փուլերից մեկն է։ Օրգանիզմում ամինաթթուների դեկարբօքսիլացում կատարվում է դեկարբօքսիլազ ֆերմենտի ազդեցությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 331