Դարչնաթթու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարչնաթթու
Cinnamicacid2.png
Քիմիական բանաձև C₉H₈O₂
Մոլային զանգված 148,052 զանգվածի ատոմական միավոր[1] գ/մոլ
Խտություն 1,2475 գ/սմ³ գ/սմ³
Հալման ջերմաստիճան 134 °C °C
Եռման ջերմաստիճան 300 °C °C
Այրման ջերմաստիճան 110 °C
Քիմիական հատկություններ
pKa 4,44[2]
Դասակարգում
CAS համար 140-10-3
PubChem 444539
EINECS համար 205-398-1
SMILES C1=CC=C(C=C1)C=CC(=O)O
ЕС 205-398-1
ChEBI 392447
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Դարչնաթթու, օրգանական չհագեցած, միահիմն թթու։ Հանդես է գալիս ցիս- և տրանսիզոմեր ձևերով։ Տրանսիզոմերը կայուն, սառը ջրում քիչ լուծվող, անգույն կամ դեղնավուն բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ 133°С, եռմանը՝ 300°С։ Ուլտրամանուշա–կագույն ճառագայթների ազդեցությամբ անցնում է ցիս- ձևի, որն անկայուն է և գոյություն ունի հեշտությամբ իրար փոխարկվող երեք պոլիմորֆ ձևևրով՝ ալոդարչնաթթու(հալման ջերմաստիճանը՝ 68°С) և երկու իզոդարչնաթթու(հալման ջերմաստիճանը համապատասխանաբար՝ 58°С և 42°С)։ Դարչնաթթուն պարունակվում է եթերային յուղերում և խեժերում, պերուական և տոլուական բալասաններում։ Սինթետիկ եղանակով ստանում են, օրինակ, Պերկինի ռեակցիայով։ Դարչնաթթուն և նրա էսթերները կիրառվում են օծանելիքի արտադրության և դեղագործության մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 CINNAMIC ACID
  2. CRC Handbook of Chemistry and Physics (1st student edition) / R. C. Weast — 1 — CRC Press, 1988. — ISBN 978-0-8493-0740-9
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 317 CC-BY-SA-icon-80x15.png