Կարբօքսիլացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կարբօքսիլացում, ածխաթթու գազի ազդեցությամբ կարբօքսիլ-խմբի անմիջական մտցնելն օրգանական միացության մեջ։ Օրինակ, ։

Բժշկության մեջ կիրառվող սալիցիլաթթուն և պ-ամինասալիցիլաթթուն ստանում են համապատասխան ֆենոլատների կարբօքսիլացմամբ։ Օրգանիզմում կարբօքսիլացումը տեղի է ունենում յուրատեսակ ֆերմենտների ազդեցությամբ և էական դեր ունի ածխաջրերի, ճարպերի և սպիտակուցների քայքայման միջանկյալ նյութերի օքսիդացման պրոցեսներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 314 CC-BY-SA-icon-80x15.png