Դելֆին Զանգա Ցոգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դելֆին Զանգա Ցոգո
ֆր.՝ Delphine Zanga Tsogo
Ծնվել էդեկտեմբերի 21, 1935(1935-12-21)[1]
ԾննդավայրLomié, Օ-Նյոնգ, Արևելյան շրջան, Կամերուն
Վախճանվել էհուլիսի 16, 2020(2020-07-16)[2] (84 տարեկան)
Վախճանի վայրՅաունդե, Կամերուն
Մասնագիտությունքաղաքական գործիչ և գրող
Քաղաքացիություն Կամերուն
ԱշխատավայրՄիավորված ազգերի կազմակերպություն
Պարգևներ
«Վաստակի համար» շքանշանի ասպետ և Կաթոլիկ Իզաբելայի շքանշան
 Delphine Zanga Tsogo Վիքիպահեստում

Դելֆին Զանգա Ցոգո (ֆր՝. Delphine Zanga Tsogo, ամուսնական ազգանունը՝ Ցանգա (ֆր՝. Tsanga), դեկտեմբերի 21, 1935(1935-12-21)[1], Lomié, Օ-Նյոնգ, Արևելյան շրջան, Կամերուն - հուլիսի 16, 2020(2020-07-16)[2], Յաունդե, Կամերուն), կամերունցի գրող, ֆեմինիստ, քաղաքական գործիչ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելֆին Զանգա Ցոգոն ծնվել է 1935 թվականի դեկտեմբերի 21-2020ին[4], Կամերունի Հանրապետության Լոմե քաղաքում։ Միջնակարգ կրթություն ստացել է Դուալայում, ապա ուսումը շարունակելու և մասնագիտություն ձեռք բերելու նպատակով մեկնել է ֆրանսիական Թուլուզ քաղաքը։ Այստեղ նա 1955-1960 թվականներին բուժքույրություն է սովորել և ստանալով համապատասխան որակավորում՝ վերադարձել է հայրենի երկիր, իր մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները գործի դրել՝ աշխատելով հաջորդաբար Յաունդեի, Գառուայի, Դշանգի (գործածվում են նաև այս քաղաքի Ջանգ, Չանգ անվանումները) բուժհաստատություններում։

1964 թվականին ընտրվել է կամերունցի կանանց ազգային խորհրդի նախագահ, հաջորդ տարում՝ Կամերունի Ազգային ժողովի պատգամավոր։ 1970 թվականին նշանակվել է Կամերունի առողջապահության փոխնախարար, 1972 թ.-ին՝ հանրային բարեկեցության փոխնախարար[3], 1975 թ.-ին՝ սոցիալական հարցերի նախարար. ընդ որում՝ նախարարի պաշտոնը վարել է ուղիղ տասը տարի[4]։

1966-1986 թվականներին համատեղությամբ պաշտոնավարել է նաև մի շարք միջազգային կազմակերպություններում (CIF, MULPOC, CEA, UNESCO և այլն), եղել է Միավորված ազգերի կազմակերպության կանանց առաջխաղացման միջազգային գիտահետազոտական և ուսումնավարժական ինստիտուտի կառավարման խորհրդի, ինչպես նաև Զարգացման ոլորտում կանանց ներգրավման համաաֆրիկյան տարածաշրջանային համակարգող կոմիտեի նախագահը, ընտրվել Կանանց միջազգային խորհրդի ցմահ նախագահ։ Նա մշտապես իր տեսադաշտում է պահում նաև հայրենի երկրի անտառների և ընդհանրապես շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրները, իսկ 2011 թվականի մայիսից առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ընտրությունների թափանցիկ ու արդարացի անցկացման հարցերին՝ լինելով Կամերունի՝ ընտրությունների կազմակերպման համար պատասխանատու բարձրագույն մարմնի անդամ։

Դելֆին Ցոգոն մեր դարաշրջանի աֆրիկացի կանանց շարքում առաջիններից մեկն է, ով քաղաքական բարձր պաշտոններ է զբաղեցրել և զբաղեցնում։

Քաղաքական ակտիվ, եռանդուն գործունեության հետ մեկտեղ նա ժամանակ է գտնում զբաղվելու գրական աշխատանքով։ 1983 թվականին լույս է ընծայել իր առաջին վեպը՝ Vies de Femmes («Կանանց կյանքերը») խորագրով , իսկ հաջորդ տարում հրատարակել է L'Oiseau en cage («Թռչունը վանդակում») վեպը[5]։ Դելֆին Ցոգոն ներկայացվել է Ֆրանսիայի ազգային «Վաստակի համար» շքանշանով պարգևատրման[4]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ekobo ou l’Oiseau en cage, éditions Edicef, Paris, 1983 2-85069-316-2 ;
  • Vie de femmes, éditions Clé, Yaoundé, 1985.

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վաստակի համար շքանշան (Ֆրանսիա)
  • Isabelle la Catholique շքանշան (Իսպանիա)
  • Վաստակի համար 1-ին աստիճանի շքանշան (Քաթար)
  • Վաստակի համար շքանշան (Կամերուն)
  • Արիության համար շքանշան (Կամերուն)
  • Commandeur de la Valeur Camerounaise
  • Officier de la Valeur Camerounaise

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Nécrologie : Delphine Tsanga n’est plus
  3. 3,0 3,1 «Delphine Zanga Tsogo». University of Western Australia.
  4. 4,0 4,1 4,2 «Mme Tsanga Delphine». Elections Cameroon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  5. Gikandi, Simon (2003). Encyclopedia of African Literature. էջեր 815–16. ISBN 1134582234.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Site officiel de Elections Cameroon [archive]