Դելսի Ռոդրիգես
Դելսի Ռոդրիգես իսպ.՝ Delcy Rodríguez | |
Կուսակցություն՝ | Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցություն, Movement We Are Venezuela? և Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Վենեսուելայի կենտրոնական համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան, դիվանագետ և կառավարում |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | մայիսի 18, 1969 (55 տարեկան) |
Ծննդավայր | Կարակաս, República de Venezuela |
Քաղաքացիություն | Վենեսուելա |
Ի ծնե անուն | իսպ.՝ Delcy Eloína Rodríguez Gómez |
Հայր | Jorge Antonio Rodríguez? |
Պարգևներ | |
Դելսի Ռոդրիգես (իսպ.՝ Delcy Rodríguez, մայիսի 18, 1969, Կարակաս, República de Venezuela), վենեսուելացի պետական և քաղաքական գործիչ։ 2018 թվականի հունիսի 14-ից Վենեսուելայի փոխնախագահն է։
2013-2014 թվականներին զբաղեցրել է Վենեսուելայի հաղորդակցության և տեղեկատվության հարցերով նախարարի պաշտոնը[1], 2014-2017 թվականներին եղել է արտաքին գործերի նախարար[2], իսկ 2017 թվականի օգոստոսի 4-ից մինչև 2018 թվականի հունիսի 14-ը եղել է Վենեսուելայի Ազգային սահմանադրական ընդհանուր ժողովի նախագահ։ Դելսի Ռոդրիգեսի նկատմամբ մի շարք միջազգային իրավական պատժամիջոցներ են սահմանվել[3][4][5][6][7][8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1969 թվականի մայիսի 18-ին Կարակասում, Խորխե Անտոնիո Ռոդրիգեսի (Վենեսուելայի Սոցիալիստական լիգայի հիմնադիր) և Դելսի Գոմեսի ընտանիքում։ Հարազատ եղբայրը՝ Խորխե Խեսուս Ռոդրիգեսը, երկրի փոխնախագահն էր, իսկ հետո գրեթե մեկ տասնամյակ աշխատել է որպես Կարակասի քաղաքապետ։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագահ Ուգո Չավեսի կառավարման տարիներին նա զբաղեցրել է մի քանի պաշտոն. 2003 թվականին եղել է էներգետիկայի և հանքերի նախարարության միջազգային գործերի տնօրեն, 2005 թվականին՝ եվրոպական գործերի փոխնախարար, 2006 թվականի փետրվարից մինչև օգոստոսը եղել է նախագահի գործերի նախարար, իսկ 2007-ին Վենեսուելայի փոխնախագահի գլխավոր համակարգողն էր, երբ նրա եղբայրը զբաղեցնում էր երկրի փոխնախագահի պաշտոնը[9][10]։ Tal Cual օրաթերթում հրապարակված հոդվածի համաձայն՝ Դելսի Ռոդրիգեսն ուսումնասիրել է աշխատանքային օրենսդրությունը Փարիզում, դասավանդել է Վենեսուելայի կենտրոնական համալսարանում և եղել է Վենեսուելայի աշխատանքային իրավունքի իրավաբանների ասոցիացիայի անդամ[11]։
2016 թվականին Դելսի Ռոդրիգեսը դեմ է հանդես եկել Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի գաղափարին, այն է՝ կասեցնել Վենեսուելայի անդամակցությունը կազմակերպությանը՝ ԱՊԿ-ի Ժողովրդավարական խարտիան խախտելու համար[12]։ 2017 թվականի հունիսի 21-ին որոշում է կայացրել առաջադրվել ազգային սահմանադրական վեհաժողովում և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդունել է նրա հրաժարականը արտաքին գործերի նախարարությունից[2]։ Արտաքին գործերի նախարար դարձել է Սամուել Մոնկադան[13]։
2018 թվականի սկզբին, թողնելով իշխանության հիմնական կուսակցությունը (ՎՄՍԿ), դարձել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի թույլտվությամբ վերստեղծված «Մենք ենք Վենեսուելան» (Movimiento Somos Venezuela) ձախ շարժման գլխավոր քարտուղարը։
Վենեսուելայի փոխնախագահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հունիսի 14-ին նախագահ Նիկոլաս Մադուրոն Դելսի Ռոդրիգեսին նշանակել է Վենեսուելայի փոխնախագահ[7]։ Նաև դարձել է Բոլիվարի ազգային հետախուզության SEBIN ծառայության (Վենեսուելայի հետախուզական գործակալություն) գլխավոր պաշտոնատար անձը[14]։
Պատժամիջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանադա
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի սեպտեմբերի 22-ին Կանադան պատժամիջոցներ է սահմանել Դելսի Ռոդրիգեսի դեմ Վենեսուելայի սահմանադրական կարգի խախտման պատճառով[3][4]։
Եվրոպական միություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը դարձել է այդ երկրի տասնմեկ պաշտոնյաներից մեկը, որոնց նկատմամբ Եվրամիությունը 2018 թվականի հունիսի 25-ին պատժամիջոցներ են սահմանել։ Նրա բանկային հաշիվները սառեցվել և արգելվել են մուտքը ԵՄ-ի երկրների տարածք «Վենեսուելայում ժողովրդավարական նորմերի և օրենքի գերակայության» խախտման պատճառով[5]։
Շվեյցարիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հուլիսի 10-ին Շվեյցարիան պատժամիջոցներ է սահմանել Դելսի Ռոդրիգեսի նկատմամբ՝ սառեցնելով նրա բանկային հաշիվները և արգելելով ուղևորությունները՝ վկայակոչելով նույն պատճառները, ինչ Եվրամիությունը[15]։
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի սեպտեմբերի 25-ին Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել Դելսի Ռոդրիգեսի նկատմամբ՝ Վենեսուելայում նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանության ամրապնդման համար նրա մասնակցության համար[6]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դելսի Ռոդրիգեսը հարաբերություններ է ունեցել Smartmatic ընկերության համահիմնադիր Ալֆրեդո Խոսե Անսոլայի հետ, որը մահացել է 2008 թվականի ապրիլին[16][17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Nueva ministra de comunicaciones es la hermana de Jorge Rodríguez». El Nacional. 2013 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ 2,0 2,1 «¡Se acabó el berrinche! Delcy Eloína sale de la cancillería». La Patilla (եվրոպական իսպաներեն). 2017 թ․ հունիսի 21. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
- ↑ 3,0 3,1 «Venezuela sanctions». Government of Canada (անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ 4,0 4,1 «Canada sanctions 40 Venezuelans with links to political, economic crisis». The Globe and Mail. 2017 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ 5,0 5,1 «European Union hits 11 more Venezuelans with sanctions». The Miami Herald (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ 6,0 6,1 «U.S. targets Venezuelans with new sanctions for corruption». UPI (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ 7,0 7,1 «¡Entérate! Nicolás Maduro anuncia cambio de gabinete vía Twitter». La Patilla (եվրոպական իսպաներեն). 2018 թ․ հունիսի 14. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
- ↑ CIA World Factbook. «The World Factbook-Central Intelligence Agency». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Villegas celebra designación de Delcy Rodríguez como ministra». El Universal. 2013 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Perfil de Delcy Rodríguez: Ministra de Comunicación e Información». Noticia Al Dia. 2013 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Poderopedia, Equipo. «Delcy Rodríguez». poderopedia.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «Kerry launches talks with Venezuela but backs disputed referendum». Reuters. 2016 թ․ հունիսի 14. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Venezuela's 'Tiger' Foreign Minister Rodriguez Quits». Voice of America. 2017 թ․ հունիսի 21. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին. «Historian and deputy foreign minister Samuel Moncada will replace her, President Nicolas Maduro said, announcing the diplomatic shake-up in a speech on state TV.»
- ↑ «Con su nuevo cargo, Delcy Rodríguez será la responsable del Sebin». La Patilla (եվրոպական իսպաներեն). 2018 թ․ հունիսի 14. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Sanctions suisses contre la vice-présidente du Venezuela». Government of Switzerland (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Smartmatic, la polémica empresa de cómputos electorales que creció en Venezuela y llegó a la Argentina». iProfesional. 2017 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.(չաշխատող հղում)
- ↑ «El mega guiso de los hermanitos Rodríguez con Smartmatic». El Político (եվրոպական իսպաներեն). 2017 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.